Այս տարի մի շարք ընտանիքներում առաջին անգամ կլսվի երեխայի ճիչը, շատերն էլ երկրորդ կամ երրորդ անգամ կվայելեն ծնող դառնալու հաճույքը: BRAVO.am-ն առանձնացրել եւ ներկայացնում է այն հայտնի ընտանիքները, որոնցում այս տարի համալրում է սպասվում:
Անաիս Սարդարյանը
Անաիս Սարդարյանը վայելում է հղիության վերջին ամիսները: Դերասանուհին շուտով առաջին անգամ կմայրանա: Թեեւ Անաիսն իր հղիության մասին որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, բայց օրեցօր կլորացող նրա փորիկը դրա ակնհայտ ապացույցն է:):
Իշխան Ղարիբյանի ընտանիքը
Փետրվարին դերասան Իշխան Ղարիբյանը երրորդ անգամ հայր կդառնա: Դերասանուհի Թեհմինե Խաչատրյանն ամուսնուն որդի կպարգեւի: Զույգն արդեն որոշել է փոքրիկի անունը.«Որդուս հաստատ հայրիկիս անունն ենք տալու՝ Վահե: Ոչ թե մտածում եմ, որ թոռներն անպայման պետք է տատիկ-պապիկների անուններն ունենան, այլ ուզում եմ՝ տղաս անպայման մեծանա ու նման լինի պապայիս, քանի որ նրա նման պարկեշտ մարդ ես չեմ տեսել»,-ասել է Իշխանը:
Արփիի ընտանիքը
«Hayway» խմբի մեներգչուհի Արփիի ու հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքում եւս համալրում է սպասվում: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ ուրախալի լուրն առաջինն ամուսնուն է հայտնել: Զույգն արդեն գիտի ապագա երեխայի սեռը`Արեւիկը եղբայր կունենա:):
Ֆելիքս Խաչատրյանը՝ կնոջ հետ
Ֆելիքս Խաչատրյանի կինը` Գոհար Պարույրյանը, BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր, որ փոքր-ինչ վախեցած է ամուսնուն հայտնել իր հղիության մասին, սակայն երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է հաղորդավար-ռեփերին: Վերջերս էլ հայտնել ենք, որ զույգի առաջնեկը տղա է:
Ելենա Վարդանյանն՝ ամուսնու հետ
2018-ի փետրվարին առաջին անգամ կմայրանա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը: Նրա առաջնեկը նույնպես տղա կլինի: «Ինձ համար տարբերություն չկար, կարեւորը՝ առողջ երեխա ծնվի։ Սպասված երեխա է, շատ ուրախ եմ, որ մայրանալու եմ»,-մեզ հետ զրույցում ասել է Ելենան:
Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը
Փետրվարին լոսանջելեսաբնակ ամուսիններ Արթուր Հակոբյանն ու Սվետլանա Բոսնոյանը ծնողներ կդառնան: Զույգի առաջնեկը աղջիկ է: «Շատ անհամբեր ենք, արդեն օրերն ենք հաշվում, թե երբ ենք ապրելու ծնող լինելու բերկրանքը: Քիչ մնաց մեր արքայադստեր լույս աշխարհ գալուն»,- նշել է ապագա մայրիկը:
Կարեն Սահակյանը եւ Ալյա Սեդրակյանը
Օրեր անց երգչուհի Ալյա Սեդրակյանն ու «Վիտամին» ակումբից հայտնի Չարենցը՝ Կարեն Սահակյանը, առաջին անգամ կվայելեն ծնող լինելու հաճույքը: Ամուսինները մինչ փոքրիկի ծնունդը չեն շտապում հայտնել նրա սեռը:
BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: