Եթե Հայկ Աֆրիկյանի անձնական կյանքում, մասնավորապես պսակադրության հետ կապված հարցերում անորոշություն կա, եւ այդ թեմայով դերասանը նախընտրում է չխոսել, ապա ստեղծագործականում իրավիճակն այլ է. նորություն ունի, որն էլ պատմել է BRAVO.am-ին:
Հայկ Աֆրիկյանը
“Անուրջներ”-ում գլխավոր հերոսին մարմնավորող Հայկը շուտով կրկին կներկայանա հեռուստադիտողին` “Շանթ”-ի նոր սերիալում խաղալով բոդիբիլդինգի մարզչի դեր.“Գլխավոր հերոսուհու որդու կերպարում եմ, որն ապահովված ընտանիքից է, համեստ է եւ օժտված դրական հատկանիշներով”:
Նրա խոսքով` իր նոր խաղընկերների շարքում կան նաեւ “Անուրջներ”-ում նկարահանված այլ դերասաններ.“Սերիալի մասին այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել, թող անակնկալ լինի”:
Հայկ Աֆրիկյանը
Այս շրջանում Հայկ Աֆրիկյանը նկարահանվել է Հրաչ Քեշիշյանի “Տունը սրտում” ռոմանտիկ կատակերգությունում, նշում է` առաջարկ է ստացել էպիզոդիկ դերով հանդես գալ նաեւ գեղարվեստական մեկ այլ ֆիլմում, բայց հրաժարվել է, քանի որ ցանկանում է իրեն վստահված կերպարները լիարժեք կերտել:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Աֆրիկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: