×


Հայկ Կասպարով. “Մհերը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ինձնից”

“Տարոսը ձեզ”. այսպես է կոչվում այն երգը, որի հիման վրա օրերս տեսահոլովակ են ներկայացրել Մհերն ու R.P.-ն: Երգիչների այս քայլը չափազանց զայրացրել է Հայկ Կասպարովին, որը պնդում է, թե վերոնշյալ գործն իր երգացանկից է.“Առանց ինձ զգուշացնելու վերաձայնագրել ու ներկայացնում են իմ ու Արփիի դուետը, որի վրա այդքան աշխատանք եմ կատարել ու գումար ծախսել”: 

Հայկ Կասպարովն ու Արփին


BRAVO.am-ի դիտարկմանը, թե ինչու հարցը նախեւառաջ չի պարզում երգի հեղինակի` R.P.-ի հետ, Կասպարովը պատասխանել է.“Նրան լավ ճանաչելով` չեմ մեղադրում: Երգը միասին բազմիցս կատարել ենք, նաեւ` իր հարսանիքին, այդ մասին գրվել է: Նույնիսկ պատրաստվում էինք տեսահոլովակ նկարահանել: Մենք շատ մտերիմ ենք, ամենավատն այն է, որ օգտվել են իմ բացակայությունից, քանի որ հիմա Գերմանիայում եմ բնակվում: Իսկ գլխավոր մեղավորներն են Մհերը, իր պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը, որը նաեւ տեսահոլովակի ռեժիսորն է, եւ Սոնյան: Նրանց թվում է, թե այս երգի տերն ու տիրականն են”:

Նա նաեւ հետեւյալն է նշել. “Էթիկապես ճիշտ չէ առանց զգուշացնելու վերաձայնագրել ու ներկայացնել ուրիշի երգը: Ինձ շատ բան պետք չէր եւ չէի մերժի, եթե տեղյակ պահեին, որ նման մտադրություն ունեն: Չի կարելի օգտվել մարդու բարությունից: Հիշում եմ, երբ լսեց “Տարոսը քեզ”-ն իմ ու Արփիի կատարմամբ, ասաց` շատ կուզեր իրենը լիներ: Նպատակին հասավ. նման բնավորություն ունի` իր ուզածին հասնելու համար հնարավոր ամեն միջոցի դիմում է…”:

Մհերն ու Սոնյան


Հայկ Կասպարովն այս խնդիրը լուծելը պատվի հարց է համարում.“Երբեք թույլ չեմ տա` իրենց նման մարդիկ ինձ արհամարհեն ու տրորեն: Թող հրապարակայնորեն ներողություն խնդրեն` ինձ վիրավորելու եւ իմ աշխատանքն արհամարհելու համար: Մտածում էին, որ կլռեմ ու կուլ կտամ ամեն բան: Երբ “Ետ արի” երգիս կրկներգը հավեսով գողացան եւ օգտագործեցին “Հավատա” երգում, անտեսեցի, որովհետեւ կոլեգաներ ենք, բայց մարդու բարությունը պետք չէ չարաշահել, հակառակ դեպքում շախ եւ մատ կլինեն”: 

Մհերը


“Մի բան էլ ասեմ. Մհերը հարցազրույցներից մեկում նշել էր` չի հասկանում` ինչ եմ երգում ու երգեր էլ չունեմ: Այդ դեպքում, այ տղա, ինչո՞ւ ես այդ անհասկանալի երգչի երգերը գողանում: Ստացվում է` իսկապես ֆանատս է: Եթե էլի երգ կա իմ երգացանկից, որ ուզում է վերաձայնագրել, թող ասի, կտամ մինուսը:)”:

BRAVO.am-ը այս պահին փորձում է կապ հաստատել R.P.-ի եւ Մհերի հետ` ներկայացնելու խնդրի վերաբերյալ նրանց տեսակետը:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW