×


Հայկական “Sharak’’-ը կմասնակցի “Kavkaz Jazz 2012’’ միջազգային փառատոնին

Հունիսի 6-ին Թբիլիսիում կմեկնարկի  “Kavkaz Jazz 2012”  միջազգային երիտասարդական 3-րդ  ջազ փառատոնը: 6 օր Վրաստանի մայրաքաղաքը կհյուրընկալի Կովկասյան տարածաշրջանում ապրող ու ստեղծագործող լավագույն երաժիշտներից շատերին, որոնք իրենց տաղանդը կներկայացնեն հանդիսատեսին:

“Sharak’’ խումբը


Փառատոնի նպատակն է ներկայացնել ջազը որպես այս տարածաշրջանում խաղաղության, ազատության եւ հանդուրժողականության խորհրդանիշ համարվող երաժշտական ուղղություն: “Kavkaz Jazz 2012”-ի շրջանակում կիրականացվեն նաեւ վարպետության դասեր, սեմինարներ, փորձի փոխանակում եւ ջեմ-սեշններ:

Թբիլիսիում կայանալիք ջազ փառատոնին այս տարի կմասնակցի նաեւ Հայաստանը ներկայացնող  “Sharak’’-ը, որի մասին պատմել ենք:  Այս խմբի կազմում են սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, որը նաեւ “Sharak’’-ի հիմնադիրն է, ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյանը, կիթառահար Գագիկ Խուդավիրդին, հարվածային գործիքներ նվագող Հակոբ Օրդաքյանը եւ բաս-կիթառահար Էդգար Սահակյանը: Տղաները մեր մայրաքաղաքում հանդես են եկել բազմաթիվ համերգներով, ինչպես նաեւ մասնակցել են 2011 թվականի Երեւանի ամառային փառատոնին:

Արմեն Հյուսնունցը


“Sharak’’-ը ներկայացնում է ջազ-ռոքի հայտնի դասականներ Ջո Զավինուլի, Մարկուս Միլլերի, Չիկ Կորեայի եւ մյուսների ստեղծագործությունները: Խումբը հանդես է գալիս նաեւ սեփական ստեղծագործություններով:

Այս տարի ընդլայնվել է փառատոնին մասնակցող երկրների ցանկը: “Kavkaz Jazz 2012”-ին  կմասնակցեն նաեւ գերմանական “Photo Exhibition’’ խումբն ու ավստրիական “Helmut Kaplan’’ տրիոն: Վրաստանից միջոցառման շրջանակում կներկայանա տեղական հինգ խումբ: 

“Helmut Kaplan’’ տրիոն


Նշենք, որ “Kavkaz Jazz’’-ն առաջին անգամ կայացել է 2010 թվականին: Այս փառատոնին մասնակցել են նաեւ հայկական “Art Voices’’ եւ “Crossroads’’’ խմբերը:

Ստորեւ առաջարկում ենք դիտել փառատոնի մասին պատմող տեսանյութ, ինչպես նաեւ “Sharak’’ խմբի կատարումներից մեկը: Փառատոնի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել “Kavkaz Jazz’’-ի պաշտոնական կայքը` www.kavkazjazz.com, կամ միանալ փառատոնի “ֆեյսբուքյան” խմբին` http://www.facebook.com/KavkazJazz:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Kavkaz Jazz-ի արխիվից եւ BRAVO.am-ի



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW