×


Հայկական ֆեշն-շոուի նպատակը, հյուրերն ու հոբելյարի խնդրանքը

«ArmMod Fashion» բարեգործական ցուցադրությունը մեկ հարկի տակ էր հավաքել երիտասարդ դիզայներների եւ մոդելների։ BRAVO.am-ն անդրադարձել է նախորդ միջոցառումներին, այս անգամ մասնակցել է 50 մոդելավորող՝ յուրաքանչյուրը մեկական նմուշով։ Հագուստն ու աքսեսուարները ներկայացրել են ոչ միայն մոդելները, այլեւ հաղորդավարներ ու բլոգերներ։

Լիլիթ Մուրադյանը եւ Վրույր Թադեւոսյանը


Նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանն օրը պատահական չէր ընտրել` իր ծննդյան 29-ամյակն էր.«Հրավիրել ենք մեր նախորդ 5 ցուցադրությունների մասնակիցներին, նաեւ յոթ սկսնակ դիզայներների։ Նորաձեւության եւ դրան առնչվող այլ ոլորտների մարդիկ քայլում են պոդիումով` հաստատելու, որ խրախուսում են հայկականը»։

Արման Մարգարյանը` բարեգործական ցուցադրությանը


Միջոցառումը բարեգործական բնույթ էր կրում. Ռուբինան մտերիմներին ու գործընկերներին խնդրել էր իրեն նվեր գնելու փոխարեն հանգանակություն անել արկղում։ Հավաքված գումարը կփոխանցվի Առաջին ալիքի «Եթե բոլորը» հեռուստանախագծի շահառու երեխաներից մեկին։

Բարեգործական ցուցադրությանը


«Եթե բոլորը» ծրագրի հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, ողջունելով հյուրերին, հայտնել է, որ գրեթե մեկ տարի առաջ ստեղծված հաղորդումը կշարունակի օգնել փոքրիկներին.«Նպատակ ունենք աջակցել հիվանդություն ունեցող երեխաների ապաքինմանը. երեխաներ, ովքեր ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներում եւ, ցավոք, չունեն բավարար միջոցներ՝ հոգալու փոքրիկների կարիքները»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին