×


Հայտնի է լեգենդար Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը

48-ամյա Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառի բազմաթիվ վարկածներ էին պտտվում, ընդհուպ մինչեւ երգչուհու սպանված լինելը: Լոս Անջելեսի դատարանի եզրակացության համաձայն՝  լեգենդար արտիստը խեղդվել է լոգարանում` սրտի կաթվածից, իսկ դրան հանգեցրել է կոկայինի չարաշահումը:

Ուիթնի Հյուսթոնը


Հիշեցնենք, Ուիթնիի անշունչ մարմինը գտնվել է փետրվարի 12-ին` Լոս Անջելեսի “Beverly Hilton” հյուրանոցի երգչուհու լողասենյակում: Մասնագետների հավաստմամբ՝ երգչուհու արյան մեջ բացի կոկայինից, հայտնաբերվել է մարիխուանա եւ ցավազրկող այլ դեղամիջոցներ:

Ուիթնի Հյուսթոնը


Գինեսի ռեկորդակիր Ուիթնի Հյուսթոնը համարվում է ամենից շատ  մրցանակ ունեցող երգչուհին. նրա 411 պարգեւից 6-ը “Գրեմմի” են, 2-ը` “Էմմի”, 23-ը ստացել է “American Music Awards”-ի, 14-ը` “Billboard Music Awards”-ի շրջանակներում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW