BRAVO.am-ն այսուհետ կներկայացնի, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո՝ 138 հիշատակում
• Նազենի Հովհաննիսյան՝ 79 հիշատակում
• Էմմի՝ 41 հիշատակում
Հունիսի սկզբին Սիրուշոն Արցախում ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) չճանաչված պետությունների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը հանդես է եկել մի քանի երգով: Նա իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ պատմելով, թե ինչպես է անցկացնում ժամանակն Արցախում: Լուսանկարներից մեկի ներքո Սիրուշոն գրել է, որ «Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքը հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների բազմաթիվ ապացույցներից մեկն է»:
Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը
Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին: Լրատվամիջոցները տարածել են նաեւ Սիրուշոյի եւ Հրաչյա Հարությունյանի ջերմ լուսանկարը: Մեկ այլ լուսանկարով երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է, որ Վարդուհի Վարդանյանի որդին նշանադրվել է, եւ ինքը կնքամայրն է:
Նազենի Հովհաննիսյանը
Հունիսին Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում խոսել է երեխաների մասին: Դերասանուհին նաեւ գրառել է հայրիկի մասին իր հուշերը: Լրատվամիջոցները նախորդ ամսվա ընթացքում տարածել են վերջին շրջանում հայրիկին կորցրած Նազենիի հուզիչ գրառումները: Հաղորդավարուհին մեկ այլ հրապարակում նվիրել է Երեւանին՝ այն անվանելով «գրված ու չգրված օրենքների քաղաք»:
Էմմին` որդիների հետ
Լրատվամիջոցները հունիսի ընթացքում տարածել են երգչուհի Էմմիի ինստագրամյան հրապարակումները՝ որդու հետ լուսանկարը, ոճային լուսանկարներ, տեսանյութ Վիեննայից եւ այլն: Էմմին նախորդ ամիս մասնակցել է Անահիտ Սիմոնյանի ծննդյան արարողությանը, ինչից հետո լրատվամիջոցները սկսել են քննարկել նրա «կլորացած փորիկը»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: