×


Հասմիկ Կարապետյանի սիրո խոստովանությունը

Հասմիկ Կարապետյանի կարծիքով` Նոր տարին իր հետ բերում է կյանքի նոր խաչմերուկներ, նոր հանդիպումներ,  հույզեր ու զգացողություններ: Երգչուհին սիրում է նախքան գալիք տարին ուսումնասիրություններ անել ու պարզել, թե ինչ է իրեն սպասվում. հիմնականում հորոսկոպներից է օգտվում, բայց “աստղերին շատ չի հավատում”:):

“Զգացողություն ունեմ, որ վիշապի տարին ինձ հրաշալի անակնկալներ է մատուցելու”. Հասմիկ Կարապետյան


“Միեւնույն է, ճակատագրի գործն ու մարդու ընտրությունը շատ ավելի կարեւոր ու ճշմարիտ են ինձ համար: Դեռ չեմ հետաքրքրվել, թե ինչ է ինձ սպասվում վիշապի տարում, բայց անպայման կընթերցեմ”,- BRAVO.am-ին ասել է Հասմիկն ու հավելել.“Շատ ոգեւորված եմ.  զգացողություն ունեմ, որ վիշապի տարին ինձ հրաշալի անակնկալներ է մատուցելու”:

Երգչուհին ծրագրել է այս տարի նոր` կանաչ տոնածառ ու երկու գույնի խաղալիքներ գնել: Տան եւ տոնածառի զարդարանքով ինքն ու քույրն են զբաղվելու, քանի որ քույրը նկարչուհի է, Հասմիկի խոսքով էլ` շատ հետաքրքիր ճաշակ ունի:

Ամանորի գիշերը Հասմիկ Կարապետյանը ալ կարմիր զգեստ է հագնելու, արդեն պատվիրել է. “Այս գույնից անցյալում խուսափում էի`մտածելով, թե ինձ չի սազում, բայց վերջերս հասկացա` սխալվում էի: Հիմա նույնիսկ կարմիր շրթներկն է սկսել ինձ դուր գալ: Կարմիրը սիրո գույն է, պետք է երեկոյան կարմիր զգեստ ունենալ”:

Հասմիկ Կարապետյանն ու Էրիկը ամանորյա նկարահանմանը


Նոր տարին տանը դիմավորելուց հետո հնարավոր է, որ երգչուհին շարունակի այն նշել ընկերների հետ` երեւանյան ակումբներից մեկում, իսկ տարեմուտը կշնորհավորի շամպայնով` մտքում պահելով նվիրական մի երազանք: Հասմիկը շատ է ուզում տարեմուտին անսպասելի անակնկալ ունենալ. “Ինձ համար կարեւորն իրեղեն նվերը չէ… Դե, նաեւ թանկ, նոր օծանելիք:)”:


Երգչուհու համար Նոր տարին մեծ խորհուրդ ունի. “Հրաժեշտ ենք տալիս անցյալին, մեծանում ենք, իմաստնանում, վերանայում ինքներս մեզ, ավելի ենք գնահատում կյանքը  եւ, իհարկե, լցվում ենք սպասումով: Պետք է շատ դրական հոգեվիճակով դիմավորենք Նոր տարին եւ ամենակարեւորը` հավատանք...: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում, որ 2012-ն իր հետ բերի առողջություն, սեր, համբերություն… Շատ սիրում եմ բոլորին, նույնիսկ ինձ չսիրողներին,  քննադատողներին, նախանձողներին... Համբուրում եմ:)”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am-ի եւ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW