×


Հասմիկ Կարապետյանն` ընտրյալի հետ, Սիլվա Հակոբյանը, R.P.-ն եւ ուրիշներ` ԴերՀովայի ծննդյան տոնին :)

Հարություն Տեր-Հովակիմյանը, նույն ինքը` ԴերՀովան, փետրվարի 22-ին դարձել է 40 տարեկան: Ի տարբերություն նախորդ տարիների, երաժիշտ-գործիքավորողն այս անգամ նշել է իր տարեդարձը` մտերիմներին հրավիրելով իր հիմնած Չարենցի 28 ռեստորան: Ծննդյան տոնին ներկա 25 հյուրի թվում են եղել Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Կիրմիզյանը, Սիլվա Հակոբյանը, Միքայել Ոսկանյանը, R.P.-ն, ռեփեր Դավոն եւ այլք:

ԴերՀովան` Շանթ Կիրմիզյանի, Հասմիկ Կարապետյանի եւ Աշոտ Հովսեփյանի հետ


Հոբելյարը BRAVO.am-ին ասել է` թեեւ չի սիրում մեծ խնջույքներ կազմակերպել, հաճույք է ստացել այն հանգամանքից, որ համախմբել է տարբեր ոլորտներում աշխատող իր ընկերներին.“Մի քիչ ծիծաղելի է հնչում 40-ամյակ, ոչ ոք չի պատկերացնում, որ այդքան մեծ եմ, ես էլ ինձ հոգեպես շատ երիտասարդ եմ զգում: Այդ օրը փոքր-ինչ խմած էի, լավ չեմ հիշում` ինձ երգ նվիրեցին, թե ոչ:): Եթե չեմ սխալվում Սիլվան ու Հասմիկը երգեցին, Միքայելը նվագեց…”:

ԴերՀովան տորթի մոմերը չի փչել:).“Մտածում էի` շատ մանկական կլինի: Փոխարենը կենաց ասացի, որ արդեն 11 տարի է` վերադարձել եմ, Հայաստանն ինձ համար ոչ միայն հայրենիք է, այլ նաեւ իմ շրջապատը, եւ ես տխրում եմ, որ ընկերներս ուզում են հեռանալ ու արտասահմանում ապրել: Իրոք շատ եմ սիրում իմ ընկերներին, նրանք իմ ընտանիքն են, որովհետեւ ամուսնացած էլ չեմ”:

Սիլվա Հակոբյանը եւ Հասմիկ Կարապետյանը` ԴերՀովայի ծննդյան տարեդարձին


Խոսելով նվերների մասին` նա ընդգծել է, որ իր կյանքի ամենամեծ նվերները նյութական չեն.“Ընկերներիս նախօրոք ասել էի, որ չեմ ուզում նվերներով գան, նույնիսկ կատակ էի արել, որ նվեր բերողին դուրս եմ հանելու, բայց միեւնույն է` տարբեր նվերներ են մատուցել: Հասմիկն արդեն հասկացել էր, թե ինչ տեխնիկա էի փնտրում խոհանոցի համար, մի քանի հոգի էլ նվեր-քարտ էին բերել”:

Երաժիշտը նաեւ հայտնել է, որ շուտով իր երգերը կկատարեն Լուսինե Աղաբեկյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Վլադիմիր Արզումանյանը, իսկ իր ապագա սանիկների` Հասմիկ Կարապետյանի եւ Շանթ Կիրմիզյանի հետ նախատեսում է դիջեյական երեկույթ կազմակերպել:

Հասմիկ Կարապետյանը, Սիլվա Հակոբյանը, ԴերՀովան եւ ընկերները


BRAVO.am-ը շնորհավորում է ԴերՀովային` մաղթելով երջանկություն, ստեղծագործական վերելքներ եւ անձնական կյանքում գեղեցիկ փոփոխություն:):

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է ԴերՀովան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW