Հայտնի օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն արխիվային լուսանկար է հրապարակել դիզայներ, «Chanel» նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդի հետ, որի մահվան լուրը տարածվեց երեկ:
«Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Կարլ Լագերֆելդ:
Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ եւ պարզապես մեծ սրտի տեր մարդ:
Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…»,-գրել է Հասմիկ Պապյանը:
Կարլ Լագերֆելդը եւ Հասմիկ Պապյանը
BRAVO.am
Լուսանկարները՝ Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից


×
4,077






