Միկա Դանիելյանը դեկտեմբերի 9-ին ներկայացրել է իր նոր՝ աշուն-ձմեռ հագուստի հավաքածուն: Դիզայներն այժմ աշխատում է “Harmony” նորաստեղծ բրենդի ներքո, որի առաջին ցուցադրությանը ներկա են եղել հայկական նորաձեւության ոլորտի, շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
Միկա Դանիելյանը ներկայացրել է իր նոր՝ աշուն-ձմեռ հագուստի հավաքածուն
Ցուցադրության ընթացքում ներկայացված հավաքածուի զգեստները կարված են հիմնականում կաշվից, շղարշից ու մետաքսից, գունային շեշտադրումները բազմազան են՝ սկսած սեւից, կարմիրից մինչեւ կանաչի բաց ու մուգ երանգներ: Ցուցադրությանը մասնակցող 9-ը մոդելը բազմիցս համագործակցել են դիզայների հետ. “Բոլորն իմ ուսանողներն են եղել, ինքս դասավանդել եմ նրանց, հիմա միասին աշխատում ենք”:
Միկա Դանիելյանը BRAVO.am-ին պատմել է, որ այս հավաքածուն ստեղծել է մոտ երեք ամսում, իսկ ոգեշնչման աղբյուր դիզայների համար հանդիսացել են “Dior”, “McQueen”, “Chanel” նորաձեւության տների հավաքածուները. “Ոգեշնչվել եմ, բայց չեմ կրկնօրինակել: Իմ սիրելի մոդելավորողների ստեղծածը նայելիս ավելի լավ եմ նկարում, ոգեշնչվում եմ ու գործի անցնում”:
Դիզայներ Արեւիկ Սիմոնյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանը
Երկար տարիներ նորաձեւության ոլորտում աշխատող Միկան կարեւորում է իր պատվիրատուի գնահատականը. “Ստեղծագործելիս մտածել եմ՝ կլինի գոնե մեկ գնորդ, որը կհավանի իմ պատկերացմամբ կարված հագուստը: Վերջնական արդյունքն ինքս չեմ պատկերացրել, ուղղակի ստեղծագործել եմ: Ի ուրախություն ինձ, հավանողներ արդեն կան, բայց հավաքածուն դեռ չի վաճառվի”:
Հանդիսավարը Լուսինե Բադալյանն էր, որը երեկոյի ավարտին փակումն արել է հավաքածուի հագուստներից մեկով: “Չէի պատկերացնի, որ գունային համարձակ լուծումներն ինձ դուր կգան, հատկապես հավանեցի կանաչի եւ կարմիրի համադրությունը”,- նշել է Լուլուն:
Հավաքածուի զգեստները կարված են հիմնականում կաշվից, շղարշից ու մետաքսից
Հասմիկ Կարապետյանը եւս հավանել էր դիզայների համադրությունները. “Գունային լուծումներն արտակարգ էին. երբեւիցե չէի պատկերացնի, որ կաշին ու ատլասը կարելի է գեղեցիկ համադրել: Շատ համարձակ լուծումներ կային, որոնց հետ չէի համաձայնի, բայց ինչո՞ւ ոչ: Ինքս հաճույքով կկրեի կարմիր զգեստը, նաեւ կանաչ երկար զգեստը”:
Բուն ցուցադրությանը հաջորդել է Վահագնի “Վռում-վռում” երգի կատարումը: Ի դեպ, հենց փոքրիկ երգչի “պատճառով” է ցուցադրությունը կայացել. Միկան նախորդ տարի աշխատել է Վահագն Գրիգորյանի հետ որպես ոճաբան, իսկ տղայի ծնողներն էլ դիզայներին առաջարկել են միասին ստեղծել հայկական նոր բրենդ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: