×


Հուշանվերներ ու աբստրակտ իրեր` Թինա Սամսոնյանից

Կենսաբան, նաեւ անգլերենի մասնագետ Քրիստինայի համար սեփական ձեռքերով իրեր պատրաստելը դարձել է ամենակարեւոր նախասիրությունը. “Դեռ վաղ հասակից մասնակցել եմ ցուցահանդեսների, բայց միայն վերջին տարիներին եմ լրջորեն զբաղվում դեկորատիվ արվեստով”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նա:

Թինա Սամսոնյանը պատրաստում է հուշանվերներ ու աբստրակտ իրեր


Երեկ Աբովյան փողոցում գտնվող “Սեգաֆրեդո” սրճարանում բացվել է նրա երկրորդ անհատական ցուցահանդեսը, իսկ առաջինը տեղի է ունեցել 2005 թվականին` “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահում. “Առաջինից բավական ժամանակ է անցել, ավելի կատարելագործվել եմ եւ իրականացնում եմ նոր գաղափարներս: Հաճախ դրանց հումորային անվանումներ եմ տալիս, քանի որ ժպիտ առաջացնող գործեր էլ ունեմ”:

Թինա Սամսոնյանի աշխատանքներից


Թինան իր մտահղացմամբ պատրաստում է հուշանվերներ ու աբստրակտ իրեր` աշխատելով ամենատարբեր նյութերով` փայտե տախտակներ, ներկեր, թելեր, կտորներ եւ այլն, որոնք կարող եք գնահատել լուսանկարների միջոցով. “Շատ տարբեր ոճերի մեջ եմ ստեղծագործում` ծովային, արեւելյան, մերձբալթյան… Յուրաքանչյուր աշխատանք մեծ սիրով եմ պատրաստում”:

Թինա Սամսոնյանի աշխատանքներից


Ցուցահանդեսին ներկայացված 192 աշխատանքը բացի ցուցադրվելուց նաեւ վաճառվում են. “Այնքան շատ են, որ ուզում եմ մարդկանց դատին հանձնել եւ բաժանվել իմ ստեղծածից, որ հետո նորերը ստեղծեմ: Ցուցահանդեսը կգործի այնքան, մինչ ներկայացված աշխատանքներս կվաճառվեն”:

Թինա Սամսոնյանի աշխատանքներից


Թինա Սամսոնյանը որոշել է առաջիկայում թեմատիկ գործեր ստեղծել Ամանորի, Սուրբ Ծննդի եւ սպասվող այլ տոների առթիվ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW