×


Վարսան, Դավիթը, Էմման եւ մյուսները` Հրագի ակումբային առաջին մենահամերգին

Նոր կատարող Հրագը, որը վերջերս ներկայացրել է  “Չհանձնվես” տեսահոլովակը, երեկ “Էս նորա” խորագրի ներքո ակումբային իր առաջին մենահամերգով է հանդես եկել: 18-ամյա հիփ-հոփ կատարողին ոգեւորել են մտերիմները եւ ընկերները, որոնց ծափերի ներքո երիտասարդը պարել է, երգել եւ հորդորել “ոչ” ասել  ծխախոտին ու ալկոհոլին”:

Հիփ-հոփ կատարող Հրագը ակումբային համերգ է տվել


Մոտ երկու ժամանոց համերգին Հրագը կատարել է 14 երգ, դուետներով երգել է երիտասարդ կատարողներ Ներսես Միրաքյանի, Դավիթ Բադալյանի եւ Էմմայի հետ: Երկու երգ էլ հնչեցրել է Արտյոմ Հակոբյանը:

Հրագը պարում է “Hip-Hop Life”-ում: Խմբի պարողները եւս ներկա են եղել միջոցառմանը եւ տղայի հետ պարել են համերգի ընթացքում. “Մոտ չորս տարի պարելուց հետո սկսեցի տեքստեր գրել ու ռեփ կարդալ”:

Վարսան եւ Արտյոմ Հակոբյանը


Երգերի թեման ինքն է ընտրում, գործիքավորումն անում է Լեւոն Փասուդյանը. “Ամերիկյան երգերը լսելով` հասկանում ենք` ինչքան առաջ են մեզնից, ուզում եմ` մենք էլ հասնենք որակյալ երաժշտության, քիչ-քիչ սկսում ենք: Ինքս ավելի շատ սիրում եմ Փիթբուլի երաժշտությունը”:

“Էս նորա” երգով համերգը սկսել եւ նույն երգի ռեմիքս տարբերակով երեկոն եզրափակել է Հրագը. ի դեպ, ներկաների ցանկությամբ` նույն երգը վերջում նա կատարել է երեք անգամ:

Էմման եւ Հրագը


Համերգից հետո BRAVO.am-ի հետ զրուցում հիփ-հոփ կատարողը նշել է, որ լավ լիցքեր է ստացել հանդիսատեսի ջերմությունից. “Եթե մարդ ուզում է, որ իր ասելիքը լսեն, պետք է դեմք լինի: Ես չեմ նեղվի, որ ինձ ասեն` դու դեմք ես”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW