“Victoria’s Secret’’ ապրանքանիշի “հրեշտակ’’ Ալեսանդրա Ամբրոսիոն երկրորդ անգամ մայր է դարձել: Մոդելն իր ընտրյալին՝ Ջեյմի Մազուրային, որդի է պարգեւել: Տղան ծնվել է բրազիլական Ֆլորիանապոլիս քաղաքում:
\"Հրեշտակ\" Ալեսանդրա Ամբրոսիոն որդի է ունեցել
Բարի լուրով առաջինը կիսվել է Ջեյմի Մազուրայի մայրը՝ “Թվիթեր”-ի իր էջում գրելով հետեւյալը. “Հենց նոր Բրազիլիայում թոռնիկ եմ ունեցել’’:
31-ամյա Ալեսանդրան ու Ջեյմին երեք տարեկան դուստր ունեն: Ի դեպ, աղջիկը ծնվել է հենց նույն քաղաքում: Անցյալ տարվա դեկտեմբերին է զույգը հայտնել , որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում, իսկ լույս աշխարհ գալ պատրաստվող երեխայի սեռը մոդելի երկրպագուներն իմացել են արդեն այս ապրիլին:):
Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնու հետ
Մոդելը պլանավորում է վերականգնել կառուցվածքը եւ հուլիսին աշխատանքի վերադառնալ: Առաջին հերթին Ալեսանդրան կմասնակցի “Victoria`s Secret’’ ապրանքանիշի խանութի բացմանը Լոնդոնում:
BRAVO.am-ը շնորհավորում է երջանիկ զույգին ու առողջություն մաղթում նորածին բալիկին:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
7,004






