×


Ձանձրացած Քիմ Քարդաշյանին դատի է տալիս նախկին ամուսինը

Քիմ Քարդաշյանն օրերս “Թվիթեր”-ի իր էջում գրել էր, թե ձանձրանում է, հետո էլ, հավանաբար, աշխուժանալու համար տարածել  բավական սեքսուալ ու գրավիչ լուսանկարներ:):

Քիմ Քարդաշյանի՝ 2009 թվականին արված լուսանկարներից


Նախ՝ 31-ամյա Քիմը ներկայացրել է 2009 թվականին արված երկու լուսանկար, որտեղ շիկահեր է, այնուհետեւ նոր լուսանկարներ՝ ցույց տալու համար, որ շպարված ու ժպիտը դեմքին է ձանձրանում:):

Ի դեպ, այս օրերին ռեալիթի-շոուների աստղը ձանձրանալու ժամանակ չի ունենա. նախկին ամուսինը դատական կարգով ամուսնալուծություն է պահանջում: Քրիս Համֆրիսի ցանկությունն է, որ “առանց շպարի, սպորտային հագուստով Քիմը բոլորին պատմի իրենց բաժանության մասին ողջ ճշմարտությունը”:

Քիմ Քարդաշյանը "Թվիթեր"-ի իր էջում գրել է, թե ձանձրանում է:)


Դատական գործընթացից խուսափելու միակ ելքը, Քրիսի մտերիմների խոսքով, Քիմի՝ նախկին ամուսնուց հրապարակավ ներողություն խնդրելը կլինի:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW