×


Մահացել է “Bee Gees’’ խմբի վոկալիստ Ռոբին Գիբը

Երեկ՝ մայիսի 20-ին, 62 տարեկանում մահացել է բրիտանական հայտնի “Bee Gees’’ խմբի վոկալիստ Ռոբին Գիբը: Լուրերի համաձայն՝  նա մոտ մեկ շաբաթ կոմայի մեջ է եղել: Մեկ եւ կես տարի առաջ երաժշտի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել: 2012 թվականի փետրվարին արտիստի երկրպագուներին ուրախացրել է հիվանդության նահանջելու մասին լուրը, սակայն ապրիլի կեսերին նրա վիճակը կտրուկ վատացել է:

"Bee Gees" խմբի վոկալիստ Ռոբին Գիբը


Ռոբին Գիբը “Bee Gees’’-ի համահիմնադիրներից է: 1960-ական թվականների վերջին եղբայրների` Մորիսի եւ Բարիի հետ ստեղծել է այս խումբը: “Bee Gees’’-ը 1970-80-ականներին համարվել է աշխարհի ամենահայտնի խմբերից մեկը:

Մորիսի մահվանից հետո՝ 2003-թվականին, խումբը դադարել է գոյություն ունենալ, եւ միայն 2009 -ին են Ռոբինն ու Բարին հայտարարել, որ “Bee Gees’’-ը շարունակելու է ստեղծագործել:

"Bee Gees" խումբը


BRAVO.am-ը միանում է ցավակցություններին եւ առաջարկում լսել “Bee Gees’’-ի հիթերից մի քանիսը:

BRAVO.am






Կարդալ ավելին

Quality Sign BW