×


Մահացել է Էդվարդ Միրզոյանը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Նա 91 տարեկան էր:

Մահացել է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը


Էդվարդ Միրզոյանը ծնվել էր 1921 թվականի մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում: 1941 թվականին ավարտել էր Երեւանի պետական կոնսերվատորիան (Վ. Տալյանի ստեղծագործական դասարանը): 1946-1948 թվականներին սովորել էր Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում:

Մահացել է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը


1965 թվականից ուներ պրոֆեսորի կոչում: 1956-1990 թվականներին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր: Պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով, արժանացել է ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումների: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, գրել է նաեւ երաժշտություն կինոֆիլմերի համար: Արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

BRAVO.am-ը հայտնում է իր ցավակցությունները կոմպոզիտորի հարազատներին եւ երաժշտասերերին: Սա մեծ կորուստ է մեր երկրի մշակույթի համար:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW