×


Մահացել է “Հեռուստախոհանոց”-ի հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը

Այսօր` հունվարի 20-ին, մահացել է “Բարի լույս հայեր” ծրագրի “Հեռուստախոհանոց” հավելվածի հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը: Մեր տեղեկությունների համաձայն, նա գլխուղեղի բարորակ ուռուցք է ունեցել, իսկ մահացել է` վիրահատությունից հետո այդպես էլ ուշքի չգալով:

Հասմիկ Գալոյանը


50-ամյա Հասմիկ Գալոյանն ամուսնացած էր, ուներ երեխաներ եւ թոռներ:

Հասմիկ Գալոյանը վարել է "Բարի լույս հայեր" ծրագրի "Հեռուստախոհանոց" հավելվածը


Հաղորդավարուհու հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր ժամը 18:00-ից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում:

BRAVO.am-ը ցավակցում է Հասմիկ Գալոյանի հարազատներին եւ ընկերներին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW