Կյանքից հեռացել է Գարիկ Հովհաննիսյանը՝ Նազենի Հովհաննիսյանի հայրը: Ցավալի լուրով դերասանուհի-հաղորդավարուհին կիսվել է ինստագրամյան իր էջում:
«Իմ լույսն ու իմաստը` հայրս, մահացավ: Էս դատարկությունը երբեք չի լցվի»,-գրել է նա:
Գարիկ Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի` ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` երկուշաբթի` ժամը 13.30- ին, Սբ. Սարգիս եկեղեցում:
BRAVO.am-ը ցավակցում է Նազենի Հովհաննիսյանի ընտանիքին:
BRAVO.am


×
10,624





