×


Մահացել է Սուրեն Գյանջումյանը

Այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը: Անվանի պարուսույցը հունիսի 19-ին կդառնար 87 տարեկան:

BRAVO.am-ը ցավակցում է Սուրեն Գյանջումյանի ընտանիքին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Սուրեն Գյանջումյանը՝ թոռան՝ Էդգար Գյանջումյանի հետ (լուսանկարը` hayernaysor.am)


Սուրեն Գյանջումյանը 1967-77թթ. դասավանդել է Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս: 1967-71թթ. ստեղծել եւ ղեկավարել է Երեւանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.` համաշխարհային եւ միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական եւ միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:

2009թ.-ից դասավանդել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Եղել է Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության անդամ:

Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» եւ այլն:

1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.՝ Երեւանի պատվավոր քաղաքացու, 2007թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ avproduction.am-ի
Թոփ լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW