×


Մահացել է ռեփեր Դեցլը

Այս գիշեր կյանքից հեռացել է 35-ամյա ռուսաստանյան ռեփ երաժիշտ Կիրիլ Տոլմացկին, որը հանրությանը հայտնի է Դեցլ բեմական անվամբ: Ցավալի լուրը հայտնել է նրա հայրը` պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկին:

«Կիրիլն այլեւս չկա»,-գրել է նա:

Երգչի համերգային տնօրեն Պավել Բելենեցը նշել է, որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է Իժեւսկում համերգից հետո: Նախնական տվյալներով` սիրտն է կանգ առել:

Դեցլի ընտանիքը


Դեցլն ամուսնացած էր, ունի 13-ամյա որդի:

Աղբյուրը` Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին