×


Մայա Պողոսյան. “Դժվար թե մանկությանս երազանքն իրականացնեմ:)”

Մայա Պողոսյանն արտերկրյա հանգստից հետո այժմ զբաղված է նոր նախագծերով: “EL Style” ամսագրի գլխավոր խմբագիրն իր անձնակազմի հետ պատրաստվում է նշել ամսագրի տարեդարձը:

Մայա Պողոսյանը Դուբայում

“Մարդ առնվազն պետք է իր մտահորիզոնով սահմանափակ լինի, որ միայն նորաձեւությամբ ու շքեղ կյանքով հետաքրքրվի”. Մայա Պողոսյան


Նա ամուսնու՝ Ավետիս Խախամյանի, իրենց հարսանիքի կնքահոր՝ դաշնակահար Արթուր Փափազյանի եւ նրա կնոջ՝ Մարալի հետ Նոր տարին անց է կացրել Դուբայում, ուր եղել է առաջին անգամ: “Մինչ Դուբայում լինելն այն ինձ չէր ձգում, բայց ձմռան ցրտին տաք երկրում Նոր տարին դիմավորելը հետաքրքիր էր: Որքան հասկացա, Դուբայը հայերի համար Ամանորին շատ ակտուալ է, որովհետեւ հյուրանոցում ու լողափում շարունակ հայերեն էի լսում ու հայերի տեսնում:)”, - պատմել է Մայան:

Ուզում էր խուզարկու դառնալ :)

Մայա Պողոսյանը նախկինում հանդես է եկել որպես մանեքենուհի, երկու մասնագիտություն ունի՝ լեզվաբան եւ հոգեբան է, սակայն այժմ իրեն ավելի հարազատ է համարում ամսագրի աշխատանքը. “Երբ շատ աղջիկներ փոքր ժամանակ երազում են դառնալ մոդել կամ երգչուհի, ես ուզում էի դառնալ խուզարկու կամ գաղտնի գործակալ: Ինձ տարբեր ոլորտներում փորձել եմ, այժմյան աշխատանքիցս հաճույք եմ ստանում, դժվար թե մանկությանս երազանքն իրականացնեմ:)”:

Մայան ամուսնու` Ավետիսի հետ Նոր տարին դիմավորել է Դուբայում


“Գոռոզ մարդու տպավորություն եմ թողնում”. Մայա Պողոսյան

Գեղեցկուհու խոսքերով՝ իր աշխատանքի լավ կամ վատ արդյունքը հանրությանն անմիջապես տեսանելի է դառնում, բայց ընդգծված բացասական կարծիքներ չի լսում. “Իմ աշխատանքը հանրության ուշադրության կենտրոնում է, ոչինչ գաղտնի չի արվում, եթե այս կամ այն բանը լավ չեմ անում, մարդկանց կողմից նկատվում է, լավն էլ՝ գնահատվում: Այն կարծրատիպը, որ շիկահեր աղջիկները չեն կարող լուրջ գործերով զբաղվել, հուսով եմ՝ անցյալում է: Տարբեր մարդկանցից լսել եմ, որ չափից դուրս խիստ, գոռոզ մարդու տպավորություն եմ թողնում, այդպես չէ, բայց ընդունում եմ, որ կարող է նման տպավորություն ստեղծած լինեմ”:

Մայայի հավաստմամբ՝ ժամանցային ոլորտում աշխատելը չի խանգարում իրեն տեսնել Հայաստանում առկա բացասական երեւույթներն ու պրոբլեմները. “Մարդ առնվազն պետք է իր մտահորիզոնով սահմանափակ լինի, որ միայն նորաձեւությամբ ու շքեղ կյանքով հետաքրքրվի: Օրինակ, տուրիզմի զարգացումը, սպասարկման ցածր մակարդակը մեր երկրում խնդիր է, մանավանդ որ ունենք ռեսուրսներ, սակայն չենք կարողանում կիրառել ու լավ արդյունքի հասնել: Փորձում ենք օգնել` ինչքանով մեր ուժերի սահմաններում է”:

Մայա Պողոսյանը


Իր անձի շուրջ քննարկումներին նորմալ է վերաբերվում, հիշում է՝ երբ իրեն ու քրոջը հաճախ շփոթել են կամ իմացել, թե ինքն է նկարահանվում սերիալում. “Քննարկում էին՝ արդյոք ես ու Սոֆյան զույգ քույրեր ենք, բայց զույգ չենք, ես իրենից մեծ եմ: Քույրեր լինելուց բացի, լավ ընկերուհիներ ենք: Որեւէ առաջարկ ընդունելուց առաջ միշտ լսում եմ իր կարծիքը, նա էլ իմ խորհուրդներն է ընդունում”:

Պատրաստ է մայրանալ


Մայա Պողոսյանի հետ կապված շրջանառվող քննարկումներից մեկն էլ, ինչպես նշել է, երեխա ունենալն է. “Այս խոսակցությունները շարունակ պտտվում են, ինչ ամուսնացել ենք: Կարծում եմ՝ պատրաստ եմ մայր դառնալ: Այս տարվա ընթացքում հնարավոր է ավելի լուրջ մտածենք երեխա ունենալու մասին: Չեմ ուզում ծավալվել, որ լուրերն ավելի թեժ չդառնան:): Վստահ եմ, որ կկարողանամ համատեղել աշխատանքիս հետ”:

Մայա Պողոսյանը քրոջ` Սոֆյայի հետ


Ի դեպ, շիկահեր գեղեցկուհին նոր ծրագիր վարելու առաջարկ է ստացել, ամենայն հավանականությամբ` կրկին կվերադառնա հեռուստաեթեր. “Քիչ առաջ ամուսնուս հետ քննարկում էինք՝ արդյոք արժե՞ TV-ներից մեկի առաջարկն ընդունել ու անցնել հաղորդավարական գործին: Հնարավոր է՝ միայնակ չվարեմ, բայց դեռ չեմ կարող ասել՝ ում հետ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` “EL Style” ամսագրի եւ Մայա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW