Մայա Պողոսյանը շուտով կվայելի մայրության բերկրանքը: “ԷԼ Style” ամսագրի գլխավոր խմբագիրն այս տարվա հունվարին մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է երեխա ունենալ: Նա հայտնել է` առաջնեկին անվանակոչելու են Ալեքսանդր. “Պարզապես այդ անունը ես էլ, ամուսինս էլ շատ սիրում ենք, միաձայն որոշեցինք այդպես անվանել մեր տղային”:
Մայա Պողոսյանը հաշված օրերից կվայելի մայրության բերկրանքը
“2-3 օրից կծննդաբերեմ: Մեր տղայի սենյակն իր բոլոր պարագաներով պատրաստ սպասում է իրեն:): Հիանալի զգացողություն է, հիմա սպասողական վիճակում եմ: Քանի որ առաջին անգամ պետք է մայրանամ, անսովոր, բայց շատ հաճելի հոգեվիճակում եմ”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Մայան:
Գեղեցկուհին ասել է, որ հղիության ինն ամիսների ընթացքում կարդացել է հղիության ու երեխայի խնամքի մասին գրքեր. “Պատրաստ եմ խնամել բալիկիս, այնուամենայնիվ, կարծում եմ` կնոջ համար մայրական բնազդից լավ ոչ մի գրականություն չի կարող լինել”:
Մայա Պողոսյանն առաջնեկին անվանակոչելու է Ալեքսանդր
Նրա փոխանցմամբ` դեռ լույս աշխարհ չեկած որդու տատիկները պատրաստակամ սպասում են եւ իրեն օգնելու են խնամքի հարցում, հարկ եղած դեպքում կդիմեն նաեւ դայակի օգնությանը. “Երեխային չպետք է սահմանափակումների մեջ դնել, կողմ եմ ազատ դաստիարակչական մեթոդներին, ամեն ինչ ընթացքում կերեւա, կարեւորը երջանիկ ու առողջ երեխա լինի”:
Մայա Պողոսյանը հաշված օրերից կմայրանա
Հաղորդավարուհին հղիության առաջին ամիսներին իր ամուսնու` Ավետիս Խախամյանի հետ ճամփորդել է, իսկ վերջին ամիսներին Երեւանում զբաղվել ամսագրի հետ կապված աշխատանքներով եւ հայտնվել դրա շապիկին. “Մինչեւ հիմա էլ ակտիվ առօրյայով եմ ապրում: Քանի որ շատ ակտիվ եմ, աշխատանքս ու ընտանիքս կկարողանամ համատեղել: Բնականաբար, ուշադրությանս մեծ մասը սեւեռված կլինի երեխայի վրա, մանավանդ առաջին ամիսներին ավելի քիչ կզբաղվեմ աշխատանքով”:
BRAVO.am-ը բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Մայա Պողոսյանին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` “ԷԼ Style” ամսագրից եւ Մայա Պողոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: