×


Մանանա Գեւորգյանի 30-ամյակին

Մանանա Գեւորգյանի 30-ամյակի լուսանկարները

Մանանա Գեւորգյանը 30-րդ տարեդարձն անցկացրել է մտերիմների շրջապատում` Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել խնջույքի ֆոտոշարքը եւ պատմել է տոնական օրվա մանրամասները:

«Օրս հաճելի ու անմոռանալի պահերով է սկսվել ու ավարտվել: Կեսգիշերից բազում շնորհավորանքներ ու մաղթանքներ եմ ստացել ինձ համար շատ թանկ մարդկանցից: Ընկերուհիս՝ Լաուրան, իմ լուսանկարով տորթ էր պատրաստել, ինչն ինձ շատ ուրախացրեց: Գեղեցիկ ու պիտանի մի շարք նվերներ եմ ստացել, ինչի համար շնորհակալ եմ հարազատներիս: Միշտ սիրել եմ նվերները բացելու պահը, բայց վերջին տարիներին ոչ թե նյութական իրերն են ինձ ուրախացնում, այլ դրանք նվիրողները: Օրս աննկարագրելի բարձր տրամադրությամբ է անցել»,- ասել է հոբելյարը:

Մանանա Գեւորգյանը` մայրիկի հետ


Դերասանուհու վաղեմի ցանկությունն այս տարի իրականություն է դարձել. «Մանկուց երազել եմ տարեդարձս ծովի ափին անցկացնել, բայց չի ստացվել, այս անգամ երկու օր ուշացումով ծնունդս Կարմիր ծովի ափին կնշեմ: Մայրիկիս հետ մեկնելու եմ Եգիպտոս»:

Մանանա Գեւորգյանը


Երազել սիրող Մանանան տոնական տորթի մոմերը փչելիս յուրօրինակ երզազանք է մտապահել.«Երազանքներս շատ-շատ են, բոլորի մասին այժմ խոսել չեմ ցանակնում, միայն մեկը կառանձնացնեմ. ուզում եմ` մայրս միշտ առողջ լինի ու իմ կողքին»:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասնուհուն՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանանա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին