Օգոստոսի 15-ից 17-ը Արտեկում կայացած “Մանկական Նոր ալիք 2012” երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել է երկրորդ տեղը` ստանալով մրցույթի բյուրեղապակյա արձանիկը: ):
“Մանկական Նոր ալիք 2012”-ի հայաստանյան ներկայացուցիչներ Արինա Մալխասյանը եւ Սոնա Գյուլխասյանը
Մեր տեղեկությունների համաձայն, մրցութային առաջին օրը, կատարելով “Listen” երգը, Սոնան ժյուրիի բոլոր անդամներից, բացառությամբ մեկի, ստացել է առավելագույն 11, իսկ մեկից` 10 միավոր: Երկրորդ օրը մեր ներկայացուցիչը կատարել է “Կարոտ” երգը եւ ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացել առավելագույն 11 միավորի:
Էմմին “Մանկական Նոր ալիք 2012”-ին
Մրցույթի ժյուրիի անդամների կազմում էին Անի Լորակը, Սերգեյ Լազարեւը, Իգոր Կրուտոյը, Ալսուն եւ այլ հայտնիներ: Երեկ, նախքան գալա-համերգը, BRAVO.am-ը փորձել է կապվել մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներից Էմմիի հետ` պարզելու Արտեկում տիրող տրամադրությունը. “Ամեն ինչ շատ լավ է անցնում, մեր երեխաները շատ լավ ելույթ են ունեցել: Միավորներով Սոնան առաջ է անցել, իսկ Արինան ֆավորիտներից մեկն է, մրցույթի ամենալուսավոր մասնակիցը: Մենք լավագույնների շարքում ենք: )”,- ասել է Էմմին: Այս տարի առաջին անգամ “Մանկական Նոր ալիք” երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչները երկուսն էին` Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը, ինչի պատճառը հայաստանյան նախընտրական փուլում աղջիկների լավ ելույթներն էին: ):
"Մանկական Նոր ալիք 2012”-ի երկրորդ տեղը գրաված Սոնա Գյուլխասյանը եւ Իգոր Կրուտոյը
Ի դեպ, հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ երեկ լուր տարածեցին այն մասին, թե Հայաստանի ներկայացուցիչը մեկ միավորով առաջին տեղը զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առաջին տեղում ոչ թե Ուկրաինան է, այլ Ռուսատանի ներկայացուցիչ Ելիզավետա Պրուսը, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչներից մեկը զբաղեցրել է մրցույթի երրորդ հորիզոնականը, մյուսն էլ արժանացել “Հանդիսատեսի համակրանք” մրցանակին:
Մրցույթի կանոնների համաձայն, այն ցուցադրվում է մրցույթի ավարտից հետո: Հայաստանում “Մանկական Նոր ալիք 2012”-ի հեռարձակման իրավունքը պատկանում է “Արմենիա” հեռուստաընկերությանը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ “Մանկական Նոր ալիք 2012” հայաստանյան պատվիրակության մամուլի պատասխանատու Մհեր Բաղդասարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: