Դեկտեմբերի 2-ին, ժամը 21:30-ին “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կլինի Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի իններորդ հաղորդումը` Կենտրոնական հանրախանութի մասին, որը այսօրվա 30-35 տարեկանները հիմնականում հիշում են որպես “Մանկական Աշխարհ”:
Կենտրոնական հանրախանութը (Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից)
Հաղորդման մեջ իրենց հիշողություններն են ներկայացնում դերասան Հրանտ Թոխատյանը, լուսանկարիչ Արմեն Խանոյանը, Մեդիամաքս-ի փոխտնօրեն Արամ Մակարյանը: Հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը` հայկական հեռուստատեսության ամենասիրված հաղորդավարներից մեկը:
Հրանտ Թոխատյանը դստեր հետ
“Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակում արդեն եթեր են հեռարձակվել “Էրեբունի-Երեւան” շատրվանների, “Կոզիրյոկ” սրճարանի, “Կասկադի”, “Կարապի լճի”, Մանկական երկաթուղու, “Էներգետիկների շենքի”, “Մարգարյան հիվանդանոցի” եւ “Մոսկվա” կինոթատրոնի մասին պատմող հաղորդումները:
Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “ԹՈՒՄՈ Դիզայն” ընկերության հետ:
BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքս-ի եւ Հրանտ Թոխատյանի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: