×


Մարգարիտա Բարխոյանը` 25-ամյակը մեծ շուքով չնշելու եւ նվերների մասին

Մարգարիտա Բարխոյանը 25-ամյակի առթիվ թեեւ խնջույք չի կազմակերպել, բայց կեսգիշերից սկսել է նշել ու շնորհավորանքներ, բարեմաղթանքներ լսել: Մայիսի 3-ին ծնված երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ չի սիրում տարեդարձը մեծ շուքով նշել:

Մարգարիտա Բարխոյանը դարձել է 25 տարեկան


Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ հոբելյարը միայն ընտանիքի անդամների եւ մտերիմների հետ է օրն անցկացրել.“Ինձ համար ծնունդս նշելու լավագույն տարբերակը հարազատների հետ լինելն է. ընթրել ենք չինական ռեստորանում: Մարդու ծննդյան օրն արդեն հատուկ է իր համար, պետք չէ ավելորդ շքեղություն հաղորդել, այլ կարելի է տարվա մյուս օրերը տոնի վերածել: Մեծանալով գիտակցում ես, թե դու ով ես ու ինչի ես հասել: Ամենակարեւորը մարդ պետք է ազնիվ լինի, գնահատի իրեն սիրող ու շրջապատող մարդկանց”:

Նա ուրախանում է, երբ անսպասելի շնորհավորանքներ ու ծաղիկներ է ստանում, իսկ նվերները նախընտրում է, որ իր ճաշակով լինեն.“Կեսգիշերին ընկերներիցս մի քանիսը եկել էին մեր տուն:): Ոսկյա հետաքրքիր հուշանվեր եմ ստացել, որի վրա իմ անվան առաջին տառն է պատկերված: Եղբայրս ծաղկեփնջով շնորհավորեց, նաեւ անծանոթ մարդկանցից եմ ծաղիկներ ստացել, չգիտեմ` ինչպես են տան հասցեն իմացել: Բացիկի մեջ գրված է` “Լավագույն մաղթանքներով` քո երկրպագուից””:

Մարգարիտա Բարխոյանը դարձել է 25 տարեկան


Մարգարիտան այժմ զբաղվում է իր նոր տեսահոլովակի նկարահանման նախապատրաստման աշխատանքներով եւ անհատական սկավառակի երգերի ձայնագրությամբ, որոնք կներկայացնի առաջիկայում:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարգարիտա Բարխոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW