Մարգարիտա Բարխոյանը 2012 թվականին իր ծննդյան տարեդարձը նշանավորեց ակումբային առաջին մենահամերգով, իսկ այս տարի մայիսի 3-ը նշում է առանց երգելու: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ ուղիղ կեսգիշերին իրեն անակնկալներ ու նվերներ են մատուցել.“Նույնիսկ դեռ չգիտեի, որ օրը փոխվել է, երբ իմ սիրելի ու հարազատ մարդկանց կողմից ծաղկեփնջեր ստացա: Եղբորս կողմից էլ նվեր ունեի:): Գիշերը հասցրել ենք նշել, այսօր էլ միայն շատ մտերիմ մարդկանցով կհավաքվենք: Թեեւ չէի ուզում նշել, բայց չեմ կարող հարազատներիս հետ չլինել”:
24-ամյա երգչուհին նախապես պլանավորել էր այսօր ելույթ ունենալ, բայց.“Որոշեցի մենահամերգս ծննդիս հետ չկապել, մեկ այլ օր կանեմ, քանի որ ուզում եմ լավ նախապատրաստվել: Հիմա նոր երգերի ձայնագրությունների վրա եմ աշխատում ու մտածում նոր տեսահոլովակ նկարահանելու մասին”:
Մարգարիտա Բարխոյանը կեսգիշերին ծաղկեփնջեր է ստացել
Մարգարիտա Բարխոյանի խոսքով` իր ամենայուրօրինակ տարեդարձը դեռ կհասցնի նշել օվկիանոսի ափին. “Ամեն հաջորդ ծնունդն նախորդից ավելի հետաքրքիր է անցնում: Շատ եմ սիրում ծաղիկներ ստանալ, երբ տոնական օրվանից հետո տանը շատ ծաղկեփնջեր են լինում, դրական մթնոլորտ է ստեղծվում”:
Մարգարիտա Բարխոյանը դարձել է 24 տարեկան
BRAVO.am-ը շնորհավորում է Մարգարիտա Բարխոյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարգարիտա Բարխոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: