×


Մարիաննա Հովհաննիսյանի այցելությունը Փարիզ եւ սառնարյուն տեղացիները :)

Մարիաննա Հովհաննիսյանը օրեր առաջ առաջին անգամ բարձրացել է Էյֆելյան աշտարակի վերջին հարկը, եղել է Փարիզի հայտնի կաբարե-ակումբներում, հիացել ֆրանսիական եկեղեցիների ճարտարապետությամբ ու վերադարձել Հայաստան` տպավորություններով կիսվելով BRAVO.am-ի հետ:

Մարիաննան շատ է հավանել Փարիզը


Երգչուհին իր մայրիկի եւ ընկերուհու հետ զբոսաշրջիկի կարգավիճակում տասն օր անցկացրել է Փարիզում, որտեղ վաղուց էր ցանկանում լինել. “Տեսնելուց հետո կարող եմ ասել, որ Էյֆելյան աշտարակն ավելի տպավորիչ ու ռոմանտիկ է գիշերը, քան ցերեկը: Ինձ ավելի դուր են եկել թանգարանները` Լուվրը, Վերսալը, Գրեւինը, որտեղ հայտնիների մոմե արձաններն են ցուցադրվում: Ամենահաճելի պահը Շառլ Ազնավուրի քանդակը տեսնելն էր, իհարկե, հաճելի կլիներ իրականում նրան տեսնել, բայց մենք բավարարվեցինք նրա քանդակով:)”:

Մարիաննա Հովհաննիսյանը Փարիզում այցելել է "Գրեւին" թանգարանը


Փարիզի Աստվածամոր տաճարում էլ Մարիաննան ներկա է եղել սուրբ պատարագի. “Մեր մտնելու պահին հարյուրավոր մարդիկ միաձայն երգում էին. շատ ազդեցիկ պահ էր: Նաեւ այցելել եմ “The Sacred Heart Basilica” եկեղեցին, որը ոչնչով չէր զիջում Աստվածամոր հայտնի տաճարին եւ որտեղ հնարավորություն կար քո աղոթքը գրելու թղթի վրա”:

Մարիաննա Հովհաննիսյանն առաջին անգամ այցելել է Փարիզ


Երգչուհին շատ է հավանել Փարիզի ճարտարապետական շինություններն ու հուշարձանները. “Բազմերանգ քաղաք է, ինչքան էլ այցելես, միշտ կարող ես նորը տեսնել: Շատ քաղաքներում կան տեսարժան վայրեր ու կան սովորական վայրեր, իսկ Փարիզում յուրաքանչյուր փողոց տեսարժան վայր է: Միայն չհավանեցի ֆրանսիացիների սառնությունը, թեեւ գիտեմ, որ իրենց բնորոշ հատկություն է: Նրանք իրենց վարվելակերպով, հագուկապով տարբերվում են զբոսաշրջիկներից”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի փարիզյան ֆոտոշարքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW