×


Մարին մեղադրվում է շանն ուլունքներով կերակրելու համար :)

BRAVO.am-ն օրեր առաջ պատմել է, որ Մարի Ավանեսյանը Պրահայում նկարահանել է իր երգերից “Little Romance”-ի տեսահոլովակը: Այն արդեն պատրաստ է եւ կարող եք դիտել նաեւ մեր կայքի Videos բաժնում:

Մարին


20-ամյա երգչուհին մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ բացի երաժշտական աշխատանքներից, տարվա ընթացքում պարբերաբար կներկայացնի նորաձեւության հետ կապված նորություններ` հանդես գալով ոչ թե որպես դիզայներ, այլ` մոդել ու ցուցադրելով ձեռագործ զարդեր, որոնք պատրաստում է իր ընկերուհին` Անուշ Սահակյանը:

Մարին


Այս ֆոտոշարքում Մարին կրում է բնական քարերից պատրաստված գարնանային հավաքածուի նմուշները. “Վերջին ժամանակաշրջանում գրեթե բոլոր ելույթներիս ու նկարահանումների ժամանակ կրում եմ Անուշիկի պատրաստած աքսեսուարները: Շատ եմ հավանում խոշոր վզնոցներն ու մատանիները: Տանը մի տուփ ունեմ, որում միայն նրա պատրաստած զարդերն եմ պահում”:

Մարի Ավանեսյանը եւ Անուշ Սահակյանը


Աղջիկները ծանոթացել են մեկ եւ կես տարի առաջ` ընդհանուր ընկերներից մեկի միջոցով. “Հատկապես վերջին ամիսների ընթացքում շատ ենք մտերմացել: Դասերից հետո միշտ միասին քննարկում ենք մեր անելիքները: Անուշիկը մասնագիտությամբ դիզայներ չէ, ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, ինքնուրույն է հմտացել զարդագործության մեջ ու տարվա եղանակներին համահունչ հավաքածուներ է ստեղծում”,-պատմել է երգչուհին:

Մարին BRAVO.am-ի հետ զրույցում հիշել է, որ դպրոցական տարիքում ուլունքագործության խմբակ է հաճախել, բայց…“Միշտ ծուռ էի գործում :): Մայրիկիս համոզում էի, որ ինձ համար գունավոր ուլունքներ գնի, բայց ամեն անգամ դրանց մանրությունից  նյարդայնանում ու պատահաբար թափում էի գորգի վրա, շունս էլ գալիս եւ ուտում էր, ինչն, իհարկե, առաջացնում էր մայրիկիս զայրույթը: Նա բղավելով ասում էր`դու որ օրվա ուլունքագործն ես:), ես էլ ամեն անգամ շանը վերցում ու վազում էի, մինչեւ կհավաքեր: Այդ դասերից որպես հուշ մնաց իմ գործած խաչը, որը նվիրեցի հորաքրոջս”:

Մարին


Մարին ու Անուշիկն իրենց հաջորդ աշխատանքը կներկայացնեն ապրիլի 7-ին. զարդերի փոխարեն երգչուհին կկրի կոստյումներ, իսկ ֆոտոշարքը կփոխարինվի տեսանյութով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Բոստանչյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW