×


Մարկ Սաղաթելյանը վաղը կվիրահատվի Գերմանիայում

Շոումեն Մարկ Սաղաթելյանը քիչ առաջ “Facebook”-ի իր էջում գրել է, որ մեկնել է Գերմանիա, որտեղ վաղը` հոկտեմբերի 24-ին, կվիրահատվի. “Հուսով եմ եւ հավատացած եմ, որ այս անգամ ամեն ինչ սուպեր լավ կլինի, եւ վերջապես կկարողանամ քայլել: Խնդրում եմ, ինձ հաջողություն մաղթեք”:

Մարկ Սաղաթելյանը

Ինչպես հայտնի է, հունիսի 22-ի գիշերը Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ավտովթարի էին ենթարկվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Շոումենը տեղեկացրել էր, որ վթարից հետո առաջին անգամ կարողացել է ոտքի կանգնել իր 41-ամյակի օրը` սեպտեմբերի 1-ին:

Մարկ Սաղաթելյանը

BRAVO.am-ը Մարկին բարեհաջող վիրահատություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթում:

BRAVO.am

Լուսանկարները` Մարկ Սաղաթելյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին