×


Մարկ Սաղաթելյանը եւ Գրիգոր Նազարյանը վթարի են ենթարկվել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր գիշերը ժամը 01:30-ի սահմաններում ավտովթարի են ենթարկվել շոումեն Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:

Ավտովթարի են ենթարկվել Գրիգոր Նազարյանն ու Մարկ Սաղաթելյանը (Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի)


Լուրերի համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել Նալբանդյան փողոցում. Երեւանի մետրոպոլիտենի “Հանրապետության հրապարակ” կայարանի դիմաց իրար են բախվել “Ֆոլցվագեն” եւ “Օպել” մակնիշի ավտոմեքենաները: “Ֆոլցվագեն”-ը, որը վարել է Գրիգոր Նազարյանը, բախվել է նաեւ էլեկտրասյանը:

Ըստ տարածված տեղեկությունների՝ Գրիգոր Նազարյանն ու Մարկ Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոց, տուժածների առողջական վիճակը ծանր է: 

Մարկ Սաղաթելյանը


Քիչ առաջ BRAVO.am-ին հաջողվել է կապվել Գրիգոր Նազարյանի կնոջ՝ դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասել է հետեւյալը. “Կյանքին վտանգ չի սպառնում. կապաքինվեն”:

BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Մարկ Սաղաթելյանին եւ Գրիգոր Նազարյանին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW