×


Մեգան Ֆոքսը լռում է, իսկ փորը շարունակում է մեծանալ:)

Դեռ մարտ ամսին արտասահմանյան պարբերականները հայտնեցին, որ Մեգան Ֆոքսն իր առաջնեկին է սպասում: Դերասանուհին հղիության լուրը հաստատող  հայտարարությամբ դեռեւս հանդես չի եկել, բայց չնայած դրան, աղջկա փորը շարունակում է մեծանալ:):

Մեգան Ֆոքսը


Եթե Դրյու Բերիմորի հղի լինել-չլինելու կասկածներն արդարացված էին, քանի որ դերասանուհին հաճախ է գիրանում, ապա նիկարիկ Մեգանի փորն ուղղակի մատնում է իրեն:): Պապարացիներն անդադար լուսանկարում են գեղեցկուհուն` հետեւելով աղջկա քաշ հավաքելուն:

Օրերս էլ “Star’’ ամսագիրը հայտնել է, թե Մեգանի հայրիկի խոսքերով, դերասանուհին դուստր է ունենալու: Ի դեպ, ավելի վաղ Ֆոքսը նշել է, որ մայրանալու համար իրեն միայն սեփական ֆինանսական վիճակն է խանգարում:

Մեգան Ֆոքսը


Նշենք, որ մինչ 2013 թվականը Մեգանը որեւէ ընկերության հետ պայմանագիր չի կնքել, այնպես որ բավական ժամանակ կունենա երեխային խնամելու համար:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW