×


Մեղրամսից վերադարձած Նելլին այսօր նշում է տարեդարձը:)

Նելլին այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Հղի երգչուհին մեղրամսից նոր է վերադարձել, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, լիարժեք հանգստացել է եւ մինչ ծննդյան օրը հասցրել բազմաթիվ նվերներ ստանալ:

Նելլին ու Րաֆֆին Ամանորի նախաշեմին եղել են Մոսկվայում


Նախկին “Հայեր” խմբի անդամ Նելլին, որն այժմ սոլո կարիերայով է զբաղված, հունվարի 13-ը սիրում է նախ իր ծննդյան օրը լինելու համար, հետեւաբար նաեւ հին տոմարով Նոր տարին է շատ սիրում:): “Մայրս հիշում է, որ փոքր ժամանակ անհամբեր սպասում էի՝ երբ են գնալու հյուրերը, որ նվերները բացեի: Իսկ ծննդյանս հաջորդ օրը մտածում էի, թե մյուս տարի ում եմ հյուր կանչելու”, - անկեղծացել է նա:

Իր  26-ամյակը երգչուհին կնշի ընտանիքի անդամների ու մտերիմների հետ: “Ամուսինս ողջ ամսվա ընթացքում բազմաթիվ նվերներ է գնել, ամեն նվիրելուց ասում էր՝  ծննդիս նվերն է: Այնպես որ, դեռ տարեդարձս չսկսած՝ արդեն շատ նվերներ եմ ստացել: Նա գիտի, որ իմ թուլությունը կոշիկն է. արդեն երկու զույգ նվիրել է”, - տարեդարձից ժամեր առաջ BRAVO.am-ին պատմել է Նելլին:

Նելլին իր 26-ամյակը կնշի ընտանիքի անդամների ու մտերիմների հետ


“Մեր ծախսերը մենք ենք հոգում”. Նելլի

Ամուսինները մեկնել էին Լեհաստան ու Նիդեռլանդներ, իսկ Ամանորի նախաշեմին եղել են Մոսկվայում՝ Րաֆֆիի ընտանիքի հետ դիմավորելու տոները. “Ռուսական մթնոլորտում շատ ուրախ անցավ. նրանք իսկապես գիտեն լավ պարել, երգել, ուրախանալ”:

“Երկուսս էլ նախկինում եղել էինք այդ երկրներում, պարզապես առաջին անգամ էինք միասին ճամփորդում, եւ հանգստանալու շատ լավ առիթ էր: Հարսանիքի կապակցությամբ` Լեհաստանում բնակվող քրոջս կողմից ուղեգիր էինք ստացել, բայց հիմնականում մեր ծախսերը մենք ենք հոգում. նորմալ վաստակում ենք”, - նշել է Նելլին:

Զույգը Հայաստանից տեղափոխվելու մտադրություն չունի. “Այն դեպքում կգնանք, եթե ամուսինս այլ երկրում աշխատելու պայմանագիր ունենա: Րաֆֆին ձգտում է ավելիին հասնել ֆուտբոլում, կարծում եմ՝ նոր հաջողություններ կգրանցի”:

Նելլիի եւ Րաֆֆիի առաջնեկը, ըստ նախանշված ժամկետի, մինչեւ մայիսի վերջ կծնվի


“Մամայի փորիկի մեջ արդեն ֆուտբոլ է խաղում”. Նելլի

Նրանց առաջնեկը, ըստ նախանշված ժամկետի, մինչեւ մայիսի վերջ լույս աշխարհ կգա. “Երեխաս այնքան շարժուն է, որ դեռ չենք կարողանում հստակ իմանալ իր սեռը: Մամայի փորիկի մեջ արդեն ֆուտբոլ է խաղում:): Անունը դեռ չենք որոշել, նույնիսկ հագուստ չենք գնել”:

Երգչուհին այժմ իր մենեջերի՝ Լեւոն Աթայանի հետ զբաղված է նոր նախագծով. անգլալեզու երգեր են թողարկում, որոնք վաճառում են համացանցի միջոցով: Նելլիի խոսքերով՝ ակումբային այդ գործերը տեսահոլովակներով մասսայական դարձնելու նպատակ չունի. “Գնորդները տարբեր երկրներից են: Մեր տեղեկություններով՝ դրանք դիջեյները հնչեցնում են ակումբներում, նույնիսկ Սանկտ Պետերբուրգի հայտնի ակումբներից մեկում մեկ ամիս երգելու առաջարկ ստացա, բայց հղիությունս թույլ չի տա հիմա աշխատել: Հետագայում միգուցե ձայնասկավառակ թողարկենք”:

Առաջիկայում Նելլին երկու նոր տեսահոլովակի պրեմիերաներ կանի: Սկզբում եթերում կլինի “Սիրտն իմ քեզ նվեր” իր հեղինակային երգը՝ նվիրված ամուսնուն, այնուհետեւ Նիկ Էգիբյանի հետ զուգերգը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW