BRAVO.am-ը պատմել է, որ հումորիստ, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը երեկ դարձել է 42 տարեկան: Նա նշել էր, որ «Ֆուլ Հաուս»-ի երեւանյան շոու-ներկայացման պատճառով երեկոյան ծննդյան խնջույք չի կազմակերպի: Մեր զրույցի ժամանակ էլ հումարային նախագծի դերասանները դեռ միայն հեռախոսով էին շնորհավորել հոբելյարին:
Եվ ահա, ներկայացման ավարտին Գրիգոր Դավիելյանը հանդիսատեսին խնդրել է միասին երգել իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որից հետո նախագծի անձնակազմը տորթով եւ հրավառությամբ բեմում շնորհավորել է Մենչին:
Արմեն Պետրոսյանը եւ Միհրան Ծառուկյանը
Ի դեպ, մինչ այդ դերասաններից շատերը նաեւ սոցիալական ցանցերի իրենց էջերում են շնորհավորել Արմեն Պետրոսյանին: Իսկ ահա Միհրան Ծառուկյանի՝ վաստակավոր պրոդյուսեր արտահայտությամբ շնորհավորանքին նա հետեւյալ կերպ է պատասխանել.«Մերսի, ապագա ՎԱՍՏԱԿԱՎՈՐ արտիստ:)»:
BRAVO.am


×
1,842





