Մերկապարուհի եւ երգչուհի Varda-ն, նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյանը, երկրպագուներին ներկայացրել է իր նոր լուսանկարները: “Տանը` միայնակ” խորագրով “արտ-նյու” ոճի ֆոտոշարքը հեղինակել է լուսանկարիչ Մարիա Բուտենեցը:
Varda-ն
“Ֆոտոշարքերի մասնակցելու առաջարկով նամակներ բավական հաճախ եմ ստանում եւ սովորաբար հրաժարվում եմ, սակայն այս անգամ ուղղակի չկարողացա մերժել երկու պատճառով. Մարիան կին է եւ, չնայած երիտասարդ տարիքի, շատ պրոֆեսիանալ նկարներ ունի: Յուրաքանչյուր կին իսկական աստվածուհի է իր օբյեկտիվի առջեւ: Մեր առաջին նկարահանումը միշտ կհիշեմ. լուսանկարահնմանը չուշանալու համար ստիպված եղա տանից դուրս գալ՝ մազերիցս չհանելով “բիգուդին”, եւ անգամ մի քիչ գերազանցեցի թույլատրելի արագությունը: Չեք պատկերացնի, թե որքան զարմացած էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ տեսնելով նման վարորդ”,-նշել է նա` տեղեկացնելով, որ Մարիան իրեն լուսանկարել է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ Հայաստանում:
Varda-ն
Ֆոտոշարքում Varda-ն ավելի քան “պրովոկացիոն” տեսքով է. կրքոտ իտալուհու կերպարով այս մերկապարուհին տանը սպասում է իր ամուսնուն: Էրոտիկ մի շարք լուսանկարներ նա, այնուամենայնիվ, որոշել է չհրապարակել, չէ՞ որ յուրաքանչյուր կին պետք է որոշ չափով առեղծվածային լինի:):
Varda-ն
“Լավ ֆոտոշարքը գերազանց կերպով բարձրացնում է ինքնագնահատականը”,-ասել է Վարդանուշ Մարտիրոսյանը:
Պատրաստեց Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
Աղբյուրը` Varda-ի պաշտոնական կայք
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: