Երգիչ, սերիալային դերասան Միհրան Ծառուկյանը 21 օրում գրավել է իր ռուսաստանաբնակ երկրպագուների սրտերը:): “Հոկտեմբերի 23-ին արդեն Մոսկվայում էինք: Օրեր անց` հոկտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Միհրանի մոսկովյան մենահամերգը: Հաջորդ իսկ օրվանից սկսվեց հավաքական տուրնեն` Նիժնի Նովգորոդից”,- BRAVO.am-ին պատմել է նրա պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը: 
Միհրան Ծառուկյանը
Եկատերինբուրգ, Տյումեն, Իվանովո, Վոլգոգրադ... շարքը բավական երկար է. “21օրում ունեցել ենք 15 համերգ: Տպավորված ու ոգեւորված ենք հանդիսատեսի ջերմ ընդունելությունից”: 
Միհրան Ծառուկյանը
Միհրանն այժմ զբաղված է նկարահանումներով, նոր երգերի ձայնագրություններով եւ արդեն ամանորյա հաղորդումների նկարահանումներով: Ինչպես տեղեկացրել է երգչի պրոդյուսերը, նա պատրաստվում է նաեւ դեկտեմբերի 8-ին Կրեմլում կայանալիք “Տաշի” շոուին, որին բացի հայ երգիչ-երգչուհիներից, մասնակցելու են նաեւ ռուսական էստրադայի ներկայացուցիչներ Ժասմինը, Յուլյա Նաչալովա եւ այլք:
Միհրան Ծառուկյանը
Ալեքսանդր Ստեփանյանը նաեւ ասել է, որ Միհրան Ծառուկյանը Հայաստանում մենահամերգով հանդես կգա հաջորդ տարի: 
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միհրան Ծառուկյանի “ֆեյսբուքյան” էջից


 
					
					
					×
					
				
 33,880

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: