×


Միհրանը, Քրիստինեն, Հռիփսիմեն, Էմմին, Մարտինը, Վաչեն եւ ուրիշներ` “Ամարաս”-ի տարեդարձին :)

Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ երեկ “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմից երգով շնորհավորել են պարային այն համույթի տարեդարձը, որի հետ առիթ են ունեցել համագործակցել ինչպես համերգների ընթացքում, այնպես էլ տեսահոլովակ նկարահանելիս: “Ամարաս”-ը նշել է գործունեության 18 տարին:):

Էմմին, Վիկա Մարտիրոսյանը եւ Գոռ Պետրոսյանը


Երեկոյի ընթացքում խումբը հանդես է եկել պարային հայտնի համարներով, եղել են նաեւ պրեմիերաներ.“Յուրաքանչյուր տարեվերջին երկու համերգ ենք ունենում, բայց այս անգամ որոշեցինք դրանք միավորել եւ մեծ միջոցառում կազմակերպել: Սա նաեւ անակնկալ էր հայրիկիս, քանի որ իր սաները նույնպես ելույթ ունեցան”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը` հավելելով, որ շնորհակալ է ծնողներին խումբը ստեղծելու եւ իրեն ժառանգելու համար:

Վաչե Ամարյանը եւ "Ամարաս"-ի պարուհիներից


Վիկայի 3-ամյա դուստրն էլ որոշել է մայրիկի մասնագիտությունն ընտրել եւ իր առաջին քայլերն անել պարարվեստում, սակայն վատառողջ լինելու պատճառով երեկ ելույթ չի ունեցել.“Նանան շատ է ցանկանում պարուհի դառնալ, չնայած` այդքան էլ կողմ չէի, բայց սխալ կվարվեմ, եթե այդ տաղանդը սպանեմ իր մեջ:)”:

Համերգին նոր կատարումներ են ներկայացրել Քրիստինե Պեպելյանը եւ Միհրան Ծառուկյանը, վերջինս մեզ հետ զրույցում նշել է, որ “Ամարաս”-ի հետ համագործակցում է արդեն չորս տարի.“Միասին աշխատում ենք` սկսած “Սիրո կինո” տեսահոլովակիս նկարահանումներից: Շատ հեշտ ենք իրար հասկանում, կարծում եմ` նաեւ այն պատճառով, որ ժամանակին պարի եմ հաճախել: Հիշում եմ` եղել են դեպքեր, որ մեկ օրում պար ենք բեմադրել:)”:

Միհրան Ծառուկյանը եւ Վիկա Մարտիրոսյանը


2011 թվականի “Top 10” մրցանակաբաշխությանը ներկայանալու համար Սարգիս Ավետիսյանը Վիկային առաջարկեց “Սեր կամ պատրանք” երգի ներքո պար բեմադրել.“Հետո էլ, երբ պետք է նկարահանեինք “Սեր առաջին հայացքից” տեսահոլովակը, ինքս էլ սկսեցի պարի դասընթացներին մասնակցել: Անկեղծ ասած` մի քիչ բարդույթավորվում էի, բայց լավ արդյունք ստացանք”:

“Տարօրինակ” տեսահոլովակից հետո “Խոստովանություն”-ն էր “Ամարաս”-ի եւ Հռիփսիմե Հակոբյանի համագործակցության առիթը, երգչուհին իր “Հարսի պարը” եւս վստահել էր այս խմբի պարուհիներին.“Ես եւ Վիկան նաեւ ընկերուհիներ ենք”:

Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը


Մարտին Մկրտչյանն էլ իր մենահամերգի պարային համարներն է վստահել “Ամարաս”-ին.“Իմ նոր` “Շնորհավոր” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում եւս այս պարուհիներն են: Վիկան էլ ինձ համոզել է պարային մի քանի շարժում անել:): Պրեմիերան կլինի առաջիկա օրերին”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW