Մեր ամենազբաղված հայրենակիցներից մեկը` ամերիկաբնակ պարող Միհրան Կիրակոսյանը, հնարավորություն է ունեցել հավելյալ ժամեր անցկացնել ընտանիքի անդամների հետ, քանի որ նշել է իր ծննդյան տարեդարձը :): Oրերս էլ նա ժամանակ է տրամադրել BRAVO.am-ին եւ անձնական ու գործնական կյանքից որոշ մանրամասներ պատմել:
Միհրան Կիրակոսյանը
Ծննդյան օրը նշել է երկու օր անընդմեջ
Ծննդյանս նախօրեին` հունվարի 26-ին, ես եւ ընկերներս գնացինք ճաշելու, այնուհետեւ ակումբ` պարելու: Իսկ ծննդյանս օրն անցկացրել եմ ընտանիքիս` զույգ աղջիկներիս, կնոջս ու ծնողներիս հետ:
Միհրան Կիրակոսյանի ընտանիքը
Չի հասցնում շատ ժամանակ տրամադրել ընտանիքին
Ընտանիքիս հետ անցկացնում եմ այնքան ժամանակ, որքան ինձ թույլ է տալիս զբաղվածությունս: Ինչ խոսք` դա բավարար չէ: Այնուամենայնիվ, ամեն շաբաթ ես ունենում եմ հստակ ժամեր, որոնք տրամադրում եմ միայն ու միայն կնոջս ու փոքրիկներիս:
Միհրանն իր զույգ աղջիկների հետ
Հասկացել է, թե ինչ է անվերապահ սերը
Հայր դառնալուն պես դարձել եմ ավելի համբերատար ու հասկացող ուսուցիչ: Հասկացել եմ, թե ինչ է նշանակում սիրել անվերապահորեն: Օր օրի, աղջիկներիս ճանաչելով, ունենում եմ հիանալի զգացողություններ: Ճիշտ է` նրանք ինձնից շատ բաներ են սովորում, բայց շատ բաներ էլ ես եմ սովորում նրանցից:
Միհրան Կիրակոսյանը
Պետք է փոքրուց ճանաչեն Հայաստանը
Դեռ չեմ պլանավորում Հայաստան գալ: Բայց վստահ եմ` շուտով ընտանիքով կայցելենք. ուզում եմ` երեխաներս փոքրուց ծանոթ լինեն հայոց պատմությանը, մշակույթին ու հայերին, քանի որ դա է իրենցը:
Լուարան եւ Միհրան Կիրակոսյանը
Այս պահին ուշադրության կենտրոնում Լուարան է
Շարունակում եմ համագործակցել տարբեր հեռուստանախագծերի ու արտիստների հետ, բայց այս պահին ինձ համար առաջնայինը Լուարան է: Արդեն մեկ տարի է` աշխատում ենք միասին: Վերջերս կայացել է նրա “Fire in me” տեսահոլովակի պրեմիերան: Այս տարվա հետ կապված մենք դեռ շատ մեծ պլաններ ունենք:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միհրան Կիրակոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: