“Հայ թիմ”-ից Յոժը` Արսեն Մելիքսեթյանը, երեկ դարձել է 28 տարեկան: BRAVO.am-ը պատմել է, որ նա փոխել է բնակության վայրը, սակայն նշենք` իր ծննդյան օրն անցկացրել է Հայաստանում:):
Յոժը եւ DJ Սերժոն
Հոբելյարի համար անակնկալ էր պատրաստել Dj Սերժոն` “Kami” ակումբում կազմակերպելով “Say happy birthday to Yoj!” միջոցառումը. “Հարազատ վայրում հավաքվել ենք հարազատ մարդկանցով ու նշում ենք հարազատ ընկերոջ ծննդյան տարեդարձը”:
Միշոն, Յոժը, Վաչեն եւ Սերժոն
Մեզ հետ զրույցում Յոժն էլ հետեւյալն է ասել.“Եկել էի Նոր տարվա առիթով ու չէի էլ մտածում ծնունդս նման կերպ նշել, քանի որ մի քանի ժամից արդեն պետք է լինեմ օդանավակայանում. կարծում էի` ուղղակի մի տեղ ընկերներով կհավաքվենք: Բայց երբ Սերժոն եկավ ու ասաց, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, իրոք, շատ ուրախացա:)”:
Յոժի ծննդյան տարեդարձին
Միշոն, շնորհավորելով Յոժին ու մաղթելով 4.000.000 դոլար, BRAVO.am-ին ասել է, որ “Say happy birthday to Yoj!”-ն իրենց գիժ ու անորոշ ավարտով հերթական երեկոներից մեկն է.“Ակումբ, Սերժոյի “music”, մենք ու խմիչք… Պատկերացրեք` ինչ ա լինելու:)”:
Միջոցառմանը մասնակցելու ու Յոժին շնորհավորելու էին եկել Ալեն Սիմոնյանը, “վիտամինցիներ” Վաչեն ու Արմուշը, դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը եւ ուրիշներ:
Արման Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը եւ Dj Սերժոն
Հյուրերը շատ ջերմ ու ընկերական միջավայրում մինչեւ լույս պարել եւ ուրախացել են, ինչից անմիջապես հետո էլ Յոժը, վերցնելով իր նվերներն ու ճամպրուկները, ուղեւորվել է օդանավակայան եւ արդեն, հավանաբար, Ուկրաինայում է:):
BRAVO.am-ը նույնպես շնորհավորում է Յոժին:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: