Օրլանդո Բլումի կինը, որը հայտնի դերասանին որդի է պարգեւել, կրկին մերկացել է: Այս անգամ Միրանդա Քերն իր հայտնի, բարեկազմ մարմինը որոշել է ցուցադրել “Industrie Magazine” ամսագրի ընթերցողներին :):
Միրանդա Քերը
“Victoria’s Secret” ապրանքանիշի “հրեշտակին” լուսանկարել է Վիլի Վանդերփերը: Ֆոտոշարքը ստացվել է մեղմ, գրավիչ, սեքսուալ, անկեղծ, բայց միեւնույն ժամանակ համեստ. նուրբ եւ կանացի մոդելն անպաշտպան աղջկա կերպարն է ընտրել:
Մեկ այլ` “Grazia” ամսագրի համար արված նոր ֆոտոշարքում Միրանդա Քերն արդեն ներքնազգեստով է: Այս լուսանկարներում մոդելը բավական ագրեսիվ է եւ կրքոտ:
Գեղեցկուհու ամուսինը` Օրլանդոն, հավանության է արժանացրել կնոջ մերկ լուսանկարները, որոնք առաջարկում ենք գնահատել ու մեկնաբանությունների հատվածում կարծիքներով կիսվել նաեւ ձեզ:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
7,745






