“Կան հանգամանքներ, որոնց պատճառով այս շրջանում քիչ եմ նկարահանվում”. այս խոսքերը “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում Ալեքսանդրի դերակատար Մովսես Երեմյանինն են, որը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հեռուստաէկրանին հազվադեպ երեւալու պատճառները:
Մովսես Երեմյանը
“Մեկն ուսումս է. սովորում եմ Թատերական ինստիտուտի ավարտական կուրսում եւ ներկայում ավելի շատ եմ զբաղված եմ իմ ավարտական աշխատանքով: Բացի այդ, մարմնավորածս կերպարն արդեն պարզ է հեռուստադիտողի համար. փոխվել եմ, ճիշտ ճանապարհին եմ”,-ասել է նա:
Անին եւ Մովսեսը` դերասանուհու ծննդյան տարեդարձին
Սիրային հարցեր. Այս ամիս BRAVO.am-ի ֆոտոխցիկը Մովսես Երեմյանին եւ Անի Երանյանին միասին լուսանկարեց դերասանուհու ծննդյան տարեդարձի օրը: “Մենք ավելի հեշտ ենք ապրում, երբ մեր անձնական կյանքը չեն քննարկում”,-նշել էր Անին, որի հետ համակարծիք է նաեւ Մովսեսն ու չի ցանկանում բարձրաձայնել անձնական կյանքը:
Մովսես Երեմյանի մասին մեր նախորդ եւ ծավալուն անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մովսես Երեմյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: