“Շախտյոր” ֆուտբոլային ակումբը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը, որի նախագծերից մեկն էլ BRAVO.am-ն է, հայտարարել են համատեղ մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը կմեկնի Դոնեցկ` դեկտեմբերի 5-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի “Շախտյոր”-“Յուվենթուս” հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյանը
“Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը “Շախտյոր”-ի առանցքային խաղացողներից է եւ կարելի է ասել, որ այսօր ողջ Հայաստանը երկրպագում է Դոնեցկի ակումբին: Շատ ուրախ եմ, որ “Շախտյոր” ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դրական արձագանք տվեց համատեղ մրցույթ անցկացնելու մեր առաջարկությանը”, - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Հենրիխ Մխիթարյանը
Մրցույթի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետեւյալ հղմամբ` http://www.mediamax.am/am/news/henrikh-mkhitaryan/6262/ :
Նշենք, որ մրցույթի հաղթողը կստանա.
• Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Երեւան ավիատոմս;
• Շախտյոր-Յուվենթուս հանդիպման տոմս (Դոնբաս-Արենա, դեկտեմբերի 5);
• Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում (www.victoria.ua/ru/)` 2 գիշեր;
• Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի եւ Շախտյորի թիմի ավագ Դարիո Սռնայի հետ:
Հենրիխ Մխիթարյանը
Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին:):
BRAVO.am
Լուսանկարները` Շախտյոր ֆուտբոլային ակումբի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: