×


“Նա/Նե”-ի հաղթողները հայտնի են


“Մոսկվա” կինոթատրոնում երեկ կայացել է “Նա/Նե” լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի են դարձել լավագույնների անունները, հաղթողներն արժանացել են “Նա/Նե” արծաթե արձանիկի, դրամական պարգեւի եւ պատվոգրերի:

"Նա/Նե" արծաթե արձանիկները


Արդեն չորրորդ տարին Հայաստանում անցկացվող լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:

Առաջին մրցանակակիրները եղել են “լավագույն հեռուստատեսային նյութ” անվանակարգի մասնակիցները, 15 հեղինակից  ընտրվել էին 3-ը, սակայն ժյուրիի որոշմամաբ, առաջին մրցանակի ոչ ոք չի արժանացել: Այս անվանակարգում երրորդ մրցանակին արժանացել է Նատալյա Օսյանը (“Անկյուն+3”) , իսկ երկրորդ տեղը կիսել են Արման Սուլեմանյանը (“Սիվիլնեթ”)  եւ Անի Հակոբյանը (12TV):

Լրագրող Արման Սուլեյմանյանը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը


“Տպագիր հոդված” անվանակարգում նյութեր ներկայացվել էին 28 հեղինակի կողմից: Երրորդ մրցանակին արժանացել է Հռիփսիմե Ջեբեջյանը (“Առավոտ” օրաթերթ), երկրորդին` Արթուր Հովհաննիսյանը (“Հայացք” օրաթերթ), իսկ “Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք” նյութի համար առաջին մրցանակին է արժանացել Լիանա Սիրունյանը (“Հայաստանի զրուցակից”):

“Առցանց կամ բլոգի հոդված” անվանակարգում նյութեր էին ներկայացրել  61 հեղինակ: Երրորդ մրցանակին են արժանացել “Մեդիալաբ”-ի լրագրողներ  Փառանձեմ Հովհաննիսյանը եւ Սառա Խոջոյանը, երկրոդին` Լուսինե Ավագյանը (“Անկախ”), իսկ առաջին մրցանակակիր է դարձել “Հետք”-ի լրագրող Երանուհի Սողոյանը` “Հայրն արգելել է աղջկան դասի գնալ. “Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի””  նյութի համար:

Արեւիկ Սարիբեկյանը, Քեթրին Լիչը, Դաֆինա Գերչեւան եւ Օլիվեր Մակքոյը


“Սոցիալական կամ առեւտրային գովազդ” անվանակարգում եւս առաջին մրցանակ չի սահմանվել: Երրորդ մրցանակին արժանացել է “Արտակարգ ալիք”-ը, իսկ երկրորդին` “Ստատուս հոլդինգ”-ը:

“Ֆոտոռեպորտաժ” անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 8 հեղինակ եւ գործակալություն: Երրորդ մրցանակակիրը “Ֆոտոլուր”-ն է, երկրորդը` Իննա Մխիթարյանը (“Հետք”), իսկ առաջինը` “Մեդիալաբ”-ից Փիրուզա Խալափյանը `“Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանու ներքո” ֆոտոէսսեյի համար:

Ֆոտոռեպորտաժ անվանակարգում առաջին մրցանակին արժանացած Փիրուզա Խալափյանը


“Նա/Նե” լրագրողական մրցույթի 4-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռադիոնյութ անվանակարգում մրցանակ չի սահմանվել: “Ժյուրիին անչափ տխրեցրել է այս փաստը: Հույս ունենք, որ այս ահանզանգը  կնպաստի հաջորդ տարում ավելի լավ ռադիոնյութեր ունենալուն”,-նշել են կազմակերպիչները:

Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Անի Ասատրյանը`  “Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում” նյութի համար: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հատուկ մրցանակին է արժանացել “Հետք” թերթը` 2011-ին գենդերային հիմնահարցերը լավագույնս լուսաբանելու համար:

Հաղորդավար Ժակը


“Այս նախագիծը հնարավորություն կտա եւս մեկ անգամ հասարակության մեջ արժեւորել այն շարժումը, որը կոչվում է գենդերային հավասարություն”,- նշել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Միջոցառման ավարտին հաղորդավարներ Ժակն ու Գոհար Հարությունյանը հույս են հայտնել, որ 5-րդ` հոբելյանական “Նա/Նե” մրցանակաբաշխությանը տեսենելու են ավելի շատ մասնակիցներ եւ թեժ պայքար լավագույնի տիտղոսին արժանանալու համար:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW