BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ այս ամիս Կալիֆորնիայում էին հավաքվել հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ` մասնակցելու “World Armenian Entertainment Awards”-ին: Նաեւ պատմել էինք, որ բոլորին տպավորել էր “Փոփի հայ թագուհի” տիտղոսին արժանացած Սիրուշոյի ելույթը:
Սիրուշոն
Երգչուհին, ԱՄՆ-ում Մայրերի օրվա կապակցությամբ շնորհավորելով մայրերին եւ ապագա մայրերին, ձեռքը դրել է փորիկին` ակնարկելով, որ ինքը եւս շուտով երեխա է ունենալու, բացի այդ, նշել է, որ այս շրջանում սա իր վերջին ելույթն է:):
Սիրուշոյի` բալիկի սպասելու լուրն ուրախացրել է ոչ միայն նրա բազմաթիվ երկրպագուներին, այլեւ ընկերներին ու գործընկերներին, որոնք եւս չեն թաքցնում իրենց հիացմունքն այս առիթով: Մասնավորապես` Նազենի Հովհաննիսյանը, որը մրցանակաբաշխության հաղորդավարուհիներից մեկն էր, սոցիալական ցանցերի իր էջերում ստորեւ ներկայացված լուսանկար է տեղադրել` գրելով հետեւյալը.“Պայծառ, գեղեցիկ, խելացի եւ անուշիկ երիտասարդ մայրիկ: Տարոսը մեզ:)”:
Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Սիրուշոն
“World Armenian Entertainment Awards”-ի մրցանակակիրներին եւ միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի եւ Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջերից


×
29,923





