×


Նազենին, Էմմին, Անդրեն, Հրաչը եւ ուրիշներ քեֆ են արել Սոֆիի ծննդյան տոնին:)

Ապրիլի 8-ին լրացել է Սոֆի Մխեյանի 28-ամյակը, ինչի առթիվ երեւանյան ակումբներից մեկում էին հավաքվել երգչուհու մտերիմներն ու ընկերները` Նազենի Հովհաննիսյանը, Էմմին, Անդրեն, Հրաչ Մուրադյանը, Lazzaro-ն, Տիգրան Պետրոսյանը եւ ուրիշներ:

Lazzaro-ն եւ Սոֆի Մխեյանը


Հյուրերի համար անակնկալ է եղել երգչուհու ծննդյան տորթը, ավելի ճիշտ՝ տորթի վրայի նկարը:): “Ապրիլի 8-ին իմ ծնունդն է, իսկ 9-ին,  իմ ծնվելուց 4 տարի անց,  ծնվել է եղբայրս: Մենք անակնկալ արեցինք. տորթի վրա իմ եւ եղբորս նկարն էր, իսկ 52-ը մեր հանրագումարային տարիքն է:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Սոֆի Մխեյանն ու պատմել, որ տորթը կտրել են իր եւ եղբոր՝ Գոռի ծննդյան օրերի արանքում` կեսգիշերից մի քանի րոպե առաջ եւ հետո: Երգչուհու ծնողներն էլ ներկաներին միացել են ընդամենը մի քանի րոպեով, ողջունել, ուրախ ժամանց մաղթել ու գնացել:

Հարազատներին, ընկերներին, կոլեգաներին ու բոլոր հյուրերին Սոֆին, ինչպես նշել է,  սրտանց է հրավիրել, քեֆ են արել, ուրախացել ու լիցքաթափվել. “Մի քանի տարի առաջ էլ եմ նման ձեւով նշել, եւ բոլորը զանգում ու ասում էին` երբ ենք էլի այսպես ուրախ նշելու ծնունդդ:)”:

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Ծննդյան օրը Սոֆին դուրս է եկել ծոմից

Երգչուհուն հատկապես  ուրախացրել է Սուրբ Զատկի համընկնումն իր ծննդյան տոնին: Տարեդարձի սեղանին եղել է նաեւ ներկած ձու, թարխուն ու լավաշ: Իսկ մինչ այդ Սոֆին 4 օր ծոմ է պահել. “Ես պետք է ապրիլի 7-ին պատարագի մասնակցեի,  բայց այնպես ստացվեց, որ զբաղված լինելով ծննդյանս նախապատրաստական աշխատանքներով՝  չհասցրի, իսկ Տեր Շմավոն քահանան ինձ ասաց, որ ապրիլի 8-ի վաղ առավոտյան գնամ եկեղեցի եւ մասնակցեմ պատարագին, այդպես էլ արեցի. Սուրբ Հովհաննես եկեղեցում օրհնություն, հաղորդություն ստացա: Անբացատրելի զգացողություն է մաքրման գործընթացը, այդ ամենը զգում ես անգամ քո շարժուձեւից, ժեստերից”:

Գրիգը, Սոֆին եւ Անդրեն


“2012”. պրեմիերա ծննդյան տարեդարձին

Սոֆին BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան տոնի ժամանակ տարբեր ոճերի երաժշտություն է հնչել, եղել են նաեւ հայկական ուրախ երգեր, որոնք էլ ավելի են բարձրացրել ներկաների տրամադրությունը, իսկ հոբելյարը պրեմիերայով է հանդես եկել. “Ես էլ նոր երգ կատարեցի` “2012”-ը, որի հեղինակը Արթուր-Ալեքն է, գործիքավորումը կատարել  է Lazaro-ն, շատ ուրախ, պոզիտիվ երգ է...”:

Սոֆիի օրիգինալ նվերները

Երգչուհին տարեդարձին բազմաթիվ նվերներ ու իր խոսքերով՝ անհավանական քանակի ծաղիկներ է ստացել. “Տանը տեղ ու դադար չկա:): Ամեն տարի այնպես է ստացվում, որ ուղիղ կեսգիշերին եղբայրս է ծաղկեփնջով “հայտնվում”, ընտանիքիս անդամներն են շնորհավորում, մտերիմներս ու ընկերներս` իրենց զանգերով ու հաղորդագրություններով”:  

Սոֆի Մխեյանին գրկել է եղբայրը՝ Գոռը


Սոֆին նշել է, որ բոլոր նվերներն էլ շատ հաճելի ու պիտանի են, օրիգինալ է համարում Էմմիի, ինչպես նաեւ Հրաչ մուրադյանի ու Արթուր Զաքարյանի համատեղ ընտրած նվերը:

“Էմմին ինձ փոքրիկ տարայով երկու ձուկ  է նվիրել, որոնցից սեւ պոչ ունեցողին անվանել է Սոֆի, իսկ մյուսին` Էմմի: Ասեմ, որ երեկ նրանց թիվն ավելացավ: Հասկանալու համար, թե ինչպես է պետք պահել այդ ձկնիկներին, ես մեծ ակվարիում գնեցի, համապատասխան պարագաներ եւ եւս մի քանի ձուկ, բայց այնպես, որ տարբերեմ` որոնք է Էմմին նվիրել:)”:

Նազենի Հովհաննիսյանը


Հաջորդ նվերը, որ առանձնացնում է Սոֆին, ստացել է Հրաչ Մուրադյանի եւ Արթուր Զաքարյանի կողմից. “Նրանք ինձ մեդալ եւ դիպլոմ են նվիրել, որի վրա գրված է`“Диплом трудоголика”: Լրացրել են իմ տվյալները, կնքել ու ստորագրել դիպլոմը, որը հայտնվեց իմ մրցանակների ու դիպլոմների շարքում:)”:

Ամփոփելով ծննդյան օրվա տպավորությունները` Սոֆին հետեւյալն է նշել. “Ամեն ինչ այնքան լավ է անցել, չենք հասկացել` երբ սկսեց ու վերջացավ”:

BRAVO.am-ը միանում է բոլոր  շնորհավորանքներին:):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW