×


Նաոմի Քեմփբելը բաժանվե՞լ է ռուս միլիարդատիրոջից

Նաոմի Քեմփբելը նախորդ աշնանը սիրելիի` Վլադիսլավ Դորոնինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ շքեղ երեկույթ էր կազմակերպել Հնդկաստանում: Սուպերմոդելը, հնարավոր է, համապատասխան շռայլ վերաբերմունքի չարժանանա ռուս գործարարից մայիսի 22-ին, երբ կդառնա 43 տարեկան:

Նաոմի Քեմփբելը եւ Վլադիսլավ Դորոնինը


Լուրեր են շրջանառվում, թե հայտնի զույգը բաժանվել է, իսկ պատճառը տարաձայնություններն են ու աշխատանքի պատճառով միմյանցից երկար ժամանակով հեռու լինելը:

Վլադիսլավ Դորոնինը եւ Նաոմի Քեմփբելը


Նշենք, որ Քեմփբելի եւ ռուս միլիարդատիրոջ սիրավեպը սկսվել է 2008 թվականին, մինչ վերջերս մոդելը Դորոնինին յուրահատուկ մարդ էր համարում, մարտին էլ նրանից բնակարան է նվեր ստացել Լոնդոնում:

Նաոմի Քեմփբելը


Նաոմին եւ Վլադիսլավը վերջնականապես կբաժանվեն, թե կվերականգնեն հարաբերությունները, ցույց կտա ժամանակը: Քեմփբելը շարունակում է զբաղվել իր կարիերայով. այս ամիս նա զարդարել է բրազիլական “Vogue”-ի շապիկը: Ամսագրի համար արված ֆոտոշարքն առաջարկում ենք դիտել ստորեւ:

BRAVO.am
Աղբյուրը` spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW