×


Նարեկ Բավեյան.“Սպասում ենք Արշոյի ապաքինմանը”

Նարեկ Բավեյանը մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էր, թե առաջիկայում ստեղծագործական նորություններով հանդես կգա, որոնց մասին էլ պատմել է այս անգամ:):  Նա տարեվերջին նոր երգ ներկայացրեց, շուտով էլ զուգերգի տեսահոլովակում կնկարահանվի:

Նարեկ Բավեյանը


“Համագործակցել եմ երիտասարդ ռեփեր Արշոյի հետ, որը զուգերգեր ունի նաեւ Լիլուի եւ Միշոյի հետ: Երգն արդեն ձայնագրել ենք, բայց վերջերս Արշոն ծանր հիվանդացավ ու մինչ օրս հիվանդանոցում է, այդ իսկ պատճառով ձգձգվում են տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Սպասում ենք նրա ապաքինմանը”,-ասել է երգիչը:

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Նարեկը ներգրավված է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված “Սիրո կամուրջ” մյուզիքլում, որի պրեմիերան դեկտեմբերին էր.“Սիրում եմ այդ ասպարեզը, նախկինում էլ դերասանությամբ զբաղվելու փորձ ունեցել եմ. խոսքը հայկական “Փախուստ բանտից” սերիալի մասին է, որում խաղում էի”:

Նարեկ Բավեյանը "Սիրո կամուրջ" ներկայացման ժամանակ


Երգչի խոսքով` իր մասնակցությամբ ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկում է, ինչը նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում հանդիսատեսին որպես դերասան ներկայանալու հնարավորություն կունենա.“Փետրվարից մյուզիքլը կրկին կլինի բեմում: “Սիրո կամուրջ”-ը ժամանակակից գործ է, որի հիմքում Սայաթ-Նովայի սիրո պատմությունն է: Գլխավոր հերոսները երեքն են` երաժիշտ տղան, բանկի կառավարչի դուստրը, որին նա սիրահարված է, եւ ես` հարուստ պապայի տղա, այսօրվա դաստիարակությամբ ու մենթալիտետով, ով հավանում է այդ աղջկան, բայց ավելի շատ այն պատճառով, որ հարուստ է”:

Նարեկ Բավեյանը


“Իմ կերպարը բացասական է, ով ամեն կերպ փորձում է խանգարել սիրող զույգին, ինչը նրան, բարեբախտաբար, չի հաջողվում”,- ծիծաղելով ասել է Նարեկ Բավեյանը եւ հավելել, որ հաճույքով է նման դեր ստանձնել.“Ինձ ոչ թե դուր են գալիս այդպիսի մարդիկ, որոնք կան մեր իրականությունում, այլ բացասական կերպար խաղալը: Եթե հետագայում էլ առաջարկներ լինեն ֆիլմերում կամ թատրոնում խաղալու, սիրով կհամաձայնեմ”:

Ինչ վերաբերում է երգչի իրական սիրային պատմությանը, մեզ հետ զրույցում նա դեռ նոյեմբերին խոստովանել էր, որ սիրտը զբաղված է: Հարցին, թե հնարավոր է այս տարի հարաբերություններն օրինականացնեն, դրական պատասխան է տվել:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից, BRAVO.am-ի
եւ "Շարմ Հոլդինգ"-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW