×


Նարեկ Բավեյանը սիրո խոստովանություն է արել :)

Նարեկ Բավեյանը  սիրո խոստովանություն է արել. “Ես քեզ սիրում եմ”, այսպես է կոչվում նրա նոր երգը, որի հիման վրա օրերս տեսահոլովակ է նկարահանվել: Երգի հեղինակը Մարտին Միրզոյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կոկչյանը:

Նարեկ Բավեյանը "Ես քեզ սիրում եմ" տեսահոլովակի նկարահանումներին


“Ի տարբերություն աշխույժ ու պարային մյուս երգերիս, այս մեկն ավելի մեղեդային է”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգիչը` հավելելով, որ տեսահոլովակն էլ նախորդներից կտարբերվի սյուժետային գծով եւ ծավալուն նկարահանումներով:

“Ես քեզ սիրում եմ” երգի տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Անդրադառնալով սյուժեին` Նարեկ Բավեյանը նախընտրել է չբացել փակագծերը` երկրպագուներին անակնկալ մատուցելու համար:

"Ես քեզ սիրում եմ" երգի տեսահոլովակի նկարահանումներին


Նարեկի նոր տեսահոլովակը, ինչպես ինքն է նշել, պատրաստ կլինի մինչեւ հոկտեմբերի 10-ը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Բավեյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW