Դերասաններ Նարինե Գրիգորյանն ու Սերգեյ Թովմասյանն իրենց դստեր` Եվայի հետ լուսանկարվել են Վանի ազգային տարազով: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնել է, որ իր ցանկությամբ լուսանկարներում առկա են բջջային հեռախոս եւ համակարգիչ.“Քանի որ ակնհայտ երեւում է, որ այս ժամանակաշրջանի մարդիկ ենք, որոշեցինք չխաբել եւ տարազի հետ համադրել նորագույն տեխնոլոգիաները, այսինքն` 21-րդ դարի մարդիկ ենք, բայց գնահատում ենք մեր նախնիների ազգային հագուստը”: Նրա խոսքով` տարազ կրել է նաեւ “Համազգային” թատրոնի “Շխոնց Միհրան” ներկայացման շրջանակում:
Նարինե Գրիգորյանը եւ Սերգեյ Թովմասյանն` իրենց դստեր հետ
Բեմադրիչ-դերասանուհին մայրանալուց հետո էլ շարունակում է մի քանի թատրոնում աշխատել, սակայն ժամանակի մեծ մասն անցկացնում է դստեր հետ. “Երբ ներկայացումների, փորձերի եմ, Եվան տատիկների կամ հայրիկի հետ է լինում, երբեմն էլ ընկերուհիներս են օգնում: Քանի որ տարբեր տներում առանց ինձ մնացել է, շատ մարդամոտ երեխա է”:
Մայրանալուց հետո նա ժամանակավորապես հրաժեշտ է տվել իր աշխատանքներից մեկին եւ այժմ չի դասավանդում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում. “Երբ հիմա ուսանողների հետ չեմ շփվում, հասկանում եմ` ինչքան արժեքավոր գործ է, անընդհատ բովվում ես այդ միջավայրում, նոր սերունդն իր մտածողությամբ քեզ ավելի ճկուն ու թարմ է պահում, բայց հիմա առաջին տեղում աղջիկս է”:
Նարինե Գրիգորյանը եւ Սերգեյ Թովմասյանն` իրենց դստեր հետ
Հունվարի 21-ին Սերգեյն ու Նարինեն Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի եւ տեխնիկական անձնակազմի հետ կմեկնեն Իրան` “Թռիչք քաղաքի վրայով” բեմադրությամբ մասնակցելու Թեհրանում կայանալիք “Fadjr” միջազգային թատերական փառատոնին.“Արդեն ստացել ենք բեմին առնչվող պահանջները, թե ինչ չի կարելի անել: Իմ մարմինը պետք է ամբողջությամբ հագուստով ծածկված լինի, մազերս եւս պետք է չերեւան, պարային շարժումներ չեն թույլատրվում: Բավական շատ սահմանափակումներ կան, սակայն մահմեդական երկրում իրենց օրենքով պիտի ներկայացնենք”:
Ի դեպ, Նարինեն 2014-ի նոյեմբերին Գերմանիայում մասնակցել է “Thespis” մոնոդրամայի միջազգային փառատոնին եւ ստացել հատուկ մրցանակ փառատոնի նախագահների կողմից.“Մեկնել էի առանց ամուսնուս ու երեխայի եւ խաղացի “Դզին” ներկայացումը: Այս անգամ տասն օրով ենք մեկնելու եւ առաջին անգամ մեզ հետ կտանենք նաեւ Եվային”:
BRAVO.am
Լուսանկարները` “Մարաշլյան” ֆոտոստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: